Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Աննախադեպ իրադարձություն Հայաստանում. Երևանի հեղափոխական հայտը ԵՏՄ-ում

Երևանում այսօր տեղի է ունենալու աննախադեպ հավաք: ԵՏՄ Վեհաժողովը Հայաստանում անցկացվելու է ԵՏՄ-Իրան-Սինգապուր ձևաչափով: Այստեղ, իհարկե, մենք կարող ենք խոսել ոչ ֆորմալ ձևաչափի մասին՝ ընդհուպ անհասկանալի ձևաչափի մասին, որովհետև դժվար է պատկերացնել դրա որևէ համանման շարունակություն: Սակայն միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանին փաստացի հաջողվել է ԵՏՄ երևանյան, թերևս, հերթական Վեհաժողովին տալ այդ քաղաքական աննախադեպության փաթեթը, որն ինքնին, այսպես ասած, քաղաքական պրոտոկոլ լինելուց զատ, անշուշտ նաև իրական քաղաքականություն է՝ իր գուցե հարաբերական աստիճանի խորությամբ:

Խորությունն ըստ երևույթին կախված է այն օրակարգից, որ Երևանին կհաջողվի դնել երևանյան հավաքի մասնակիցների առաջ՝ ոչ միայն եվրասիական թղթերի տրցակում, այլ նաև երկրների առաջին դեմքերի շփումներում: Հայաստանի Եվրասիական անդամության թեման բավականին հանգամանալից դիտարկված և գնահատված է, սկսած 2013 թվականի սեպտեմբերի 3-ից կամ դրանից էլ առաջ:

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակում խնդիրներն ու իրողությունները վերաձևակերպվեցին նորովի, և առերևույթ զգալի հակասականությամբ: Միաժամանակ, այստեղ պետք է արձանագրել ոչ միայն Հայաստանում հեղափոխության, այլ նաև ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության արագ փոփոխությունների ազդեցությունը: Եվ այդ առումով, առաջին հայացքից սուր հակասությունը, որ առաջանում է անփոփոխ իշխանության ավանդույթներով Եվրասիական միության երկրների և թավշյա ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած և ժողովրդավարության այցեքարտով ներկայացող Հայաստանի միջև, խորքային առումով այդքան էլ այդպիսին չէ, եթե հաշվի առնենք հենց համաշխարհային փոփոխությունների դինամիկան, թրենդն ու համատեքստը և դրանց հանդեպ ԵՏՄ երկրների ունեցած խնդիրներն ու մարտահրավերները:

Խորհրդանշական է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո, ԵՏՄ հիմնադիր եռյակում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, գործնականում խորքային և բազմաշերտ բավականին բարդություններով կանգնած է իշխանության ձևավորման, վերաձևավորման, վերաձևակերպման խնդիրների մի մեծ փաթեթ: Ու այստեղ արդեն, եթե, այսպես ասած, քարոզչական մակարդակում Հայաստանը դիտարկվում է իբրև անցանկալի նախադեպ կամ սպառնալիք, բուն «էլիտաների», այսպես ասած, սահմանափակ շրջանակներում Հայաստանի ընկալումը, թերևս, բոլորովին այլ է: Ամբողջ հարցը նաև այն է, թե այդ իրողություններն ինչպես են ընկալվում հայկական նոր ստեղծվող էլիտայում, առավել ևս այն պայմաններում, որ իշխանությունից հեռացված «էլիտան» փորձում է իր զինանոց ներառել ԵՏՄ անդամ մյուս երկրներում և հատկապես Ռուսաստանում առկա իշխանության խնդրից բխող նուրբ հանգամանքները և այն զգայունությունը, որ առկա է այդ երկրի տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենթում:

Ահա այդ իմաստով, ընդլայնելով ԵՏՄ քաղաքական շրջանակը, պաշտոնական Երևանը մի կողմից ցույց է տալիս փոփոխության միջոցով քաղաքական գործոնի նոր աստիճանին հայտնվելու իրողությունը, ինքնուրույն քաղաքականության իրողությունը, ԵՏՄ, այսպես ասած, օրակարգ բերելու, նախաձեռնողության իրողությունը, մյուս կողմից նաև վկայում, որ այդ ամենը բոլորովին միտված չէ ԵՏՄ դեմ և հակառակը՝ Երևանը ի վիճակի է իր հեղափոխության շնորհիվ հեղափոխական փոփոխության նախադրյալ ձևավորել, կամ խոսակցության, քննարկումների հիմք դնել Եվրասիական «պահպանողական» ակումբում, որի հետևանքից վախենալու փոխարեն, արժե մտածել հնարավոր արդյունքի մասին, Երևանի միջազգային նոր վարկի և վարկանիշի շնորհիվ՝ այդ արդյունքի միջազգային լեգիտիմության բարձր հավանականության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում