Tuesday, 09 06 2026
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա

Իշխանությունը լավ է հաշվարկում՝ ի տարբերություն ընդդիմության

«Մեր իշխանությունները, ի տարբերություն ընդդիմության, լավ հաշվարկող են: Նրանք գիտեն իրենց ուժային, վարչական և այլ ռեսուրսների ամբողջությունը, նաև գիտեն մեր ժողովրդի կազմակերպվելու ունակությունը, և չեմ կարծում, թե վախեցել են հնարավոր դժգոհությունների ալիքից: Հատկապես հիմա, երբ խորը անհուսության է մատնված հանրությունը»,-անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը:

Նա ավելացրեց, որ վարչապետի հրաժարականը կապ չունի ընդդիմության հայտարարությունների հետ. «Այստեղ գուցե թե գլխավոր դեր ունեցել են արտաքին քաղաքական ազդակները: Դրանք շրջանառվում են համացանցում, և չեմ կրկնի: Կա մեկ գործոն ևս՝ ապագա ընտրություններին պատրաստվելը: Ներկա կառավարությունն իր վարչապետով վարկանիշային շատ բեռ ուներ իր վրա հավաքած, ու նրանով քաղաքական լուրջ գործընթացների մեջ մտնել չէր լինի»:

Պեպանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ հարկադրված էր լինելու փոխել կառավարության կազմը:

«Ապրիլի 28-ից հետո, երբ ընդդիմությունը հանդես գար վարչապետի հրաժարականի պահանջով, ապա ինքը հարկադրված էր լինելու չփոխել վարչապետին, որպեսզի ընդդիմությունը դա չվերագրեր նախագահի թուլությանը: Այնպես որ՝ հիմա իսկը վարչապետ փոխելու պահն էր այդ տեսանկյունից:

Հիմա մեկ այլ՝ քիչ հավանական վարկածի մասին: Երբեմն-երբեմն այսպիսի կարծիք է շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը ցանկանում է կադրային մեծ փոփոխություններ իրականացնել, բայց կա մտահոգություն, թե տուժած պաշտոնյաները կհամալրեն ներքին հակառակորդի շարքերը, ինչը ցանկալի չէ իր համար: Հիմա, եթե անգամ ճիշտ են նրանք, ովքեր վարչապետի հրաժարականը պայմանավորում են արտաքին քաղաքական գործոններով, ապա քանի որ արված է գլխավոր քայլը, Սերժ Սարգսյանի համար լավ հնարավորություն է փոփոխությունների տանել կառավարությունը ու երկրում իրականացնել օդ ու ջրի պես անհրաժեշտ բարեփոխումները: Թե՛ նրա վարկանիշը, թե՛ երկրի վիճակն ուղղակի կարիք են զգում դրական արմատական փոփոխությունների»:

Փորձագետը հավելեց, որ եթե դա հիմա չարվի, ապա հազիվ թե հետագայում Սարգսյանն անկումը կասեցնելու շանս ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում