Միխայիլ Խաչատուրյանի զարմիկն արդարացրել է տեսանյութում հոր կոպիտ վերաբերմունքը դուստրերի նկատմամբ: «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա արդարացրել է գործարարի պահվածքը՝ դա վերագրելով նյարդային պոռթկմանը՝ բնակարանում տիրող խառնաշփոթի պատճառով, որը «կազմակերպել էին» աղջիկները:
Արսենի խոսքերով, քույրերը կոնֆետները թափել են տնով մեկ, ինչը նյարդայնացրել է նրանց հորը: Խաչատուրյանի զարմիկը հայտարարել է, որ նկարահանված տեսանյութը պարզապես ապացուցում է, որ աղջիկները չեն լսել իրենց հորը և, ընդհանրապես, վարվել են այնպես, ինչպես ցանկացել են:
Արսենը հավելել է, որ տեսանյութում ոչ մի վատ բան չի տեսել. նրա խոսքերով, այստեղ աղջիկների հող կողմից մշտական բռնությունների ենթարկվելու մասին հայտարարությունների որևէ ապացույց չկա:
Ավելի վաղ ցանցում հայտնվել էր բջջային հեռախոսով նկարահանված առաջին տեսանյութը, որում Միխայիլ Խաչատուրյանը դուստրերին չափից շատ քաղցրավենիք ուտելու համար անճոռնիներ է անվանում և հրում փոքր դստերը: