Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ճիշտ է ոչ թե միմյանց բացահայտելու ամբաստանությունների տարափը լուսաբանելը, այլ ճիշտ է իսկապես կանգ առնելը

Տևական լռությունից հետո, սեպտեմբերի 28-ին «Ժառանգություն» կուսակցությունը Գյումրիում գումարեց իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը։ Քաղաքական խորհրդի նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ այսօր արդեն նա հանդիպել է լրագրողների հետ, անդրադարձել ներքաղաքական մի շարք հարցերի, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հարաբերություններին։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանին մի քանի հարց ուղղեցինք կուսակցության ներկա և ապագա գործունեության մասին։

-Րաֆֆի Հովհաննիսյանը նախկինում եղել է կուսակցության ղեկավար, մի քանի անգամ թողել է այդ պաշտոնը, նորից վերադարձել։ Ի՞նչ է խորհրդանշում այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձը, արդյոք Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում սկսվել է նոր փո՞ւլ, և ինքն ուզում է, որպես կուսակցության ղեկավար, ակտիվ դերակատարում ունենալ։

-Նախ արձանագրեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությունից երբեք չի հեռացել։

«Ժառանգությունը» հայ քաղաքական դաշտում այն սակավ կուսակցություններից է, որտեղ նախագահի պաշտոնը փոփոխական է։ Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր լինել նախագահ, նրան կարող էին հաջորդել Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, այլ նախագահներ ևս եղել են։ Այս իրավիճակում նա ոչ թե վերադարձավ, այլ ավելի գործուն դարձավ՝ արդեն պաշտոնակատարից անցում կատարելով քաղաքական խորհրդի նախագահի դերակատարմանը։ Իսկ ձեր հարցի երկրորդ հատվածում իսկապես կա ճշմարտացիություն։ Մեր հանրապետական քաղաքական խորհրդի քննարկման ժամանակ, որտեղ ներկայացված էին Հայաստանի մարզերում և սկզբնական կազմակերպություններում «Ժառանգության» պատվիրակները, արձանագրվեց, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական առումով հեղափոխությունից հետո բավական խնդիրներ են կուտակվում, որոնց լուծման համար անհրաժեշտ են համախումբ և համաձայնեցված գործողություններ։ Եվ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այլընտրանք առաջարկեց քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնում, բայց քաղաքական խորհուրդն իրեն առաջադրեց՝ հարցերի լուծումն էլ ակնկալելով իրենից։ Այսինքն՝ կա և՛ քաղաքական հրամայականը, և՛ շարքերից, սկզբնական կազմակերպություններից սպասումներն են առկա։ Փաստ է, որ Հովհաննիսյանը «Ժառանգություն»-ից երբեք չի հեռացել։

Ինքն էլ միշտ շեշտադրում է, որ կուսակցությունը հզոր է ոչ միայն անհատներով, այլ նաև անհատների՝ պետք եղած պահին հեռանալով, երբ կարող են հեռանալ, վերստին վերադառնալ և պատասխանատվության ավելի մեծ բաժին ստանձնել։

-Իսկ հետևություններ չե՞ք արել, թե ինչու կուսակցության նախկին ակտիվ անդամներից, որոնք ներկայացված էին խորհրդարանում, այսօր ոչ մեկը «Ժառանգություն»-ում չէ ո՛չ Ստեփան Սաֆարյանը, ո՛չ Արմեն Մարտիրոսյանը, որը մինչև արտագաղթելն էր հեռացել, ո՛չ Անահիտ Բախշյանը, ո՛չ Զարուհի Փոստանջյանը, ո՛չ այլք։

-«Ժառանգությունը», նախ, քաղաքական դպրոց է․ ձեր թվարկած մարդիկ, բացի Արմեն Մարտիրոսյանից, որը հեռացել է հանրապետությունից, կուտակել են քաղաքական դրամագլուխ և գործում են համապատասխան ասպարեզներում։ Այդ մարդիկ հանրային, քաղաքական, քաղաքացիական դաշտում հայտնի են իրենց սկզբունքներով, իսկ «Ժառանգության» ուղեգծի հետ կարող են ունենալ միայն մարտավարական տարբերություններ։ Ես կարծում եմ, որ դա թուլություն չէ, այլ ինչ-որ առումով նաև առավելություն է։

-Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա իր մամուլի ասուլիսում և՛ Փաշինյանին, և՛ Վանեցյանին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել։ Որտեղի՞ց է գալիս այդ մտահոգությունը, ի՞նչ ուղերձ էր դա։

-Այդ ուղերձի հիմքում ընկած է անհանգստությունը պետության ապագայի վերաբերյալ։ Եվ Ազգային անվտանգության ծառայության և պետության համար բախտորոշ պահին և հեղափոխական ալիքի ու ժողովրդի ընդհանրական կամքի հիմա վրա իշխանության եկած վարչապետի միջև հակասությունը խորանում է, կարող են տեղի ունենալ շատ վտանգավոր զարգացումներ։ Այսինքն՝ այն ԱԱԾ տնօրենը, որին նշանակել էր Նիկոլ Փաշինյանը, կարող էր թույլ տալ սխալներ։ Երբ նրան նշանակում էին, «Ժառանգությունը» կատարել է ինչ-ինչ շեշտադրումներ։ Բայց այդ նշանակումից հետո և դրան հաջորդած հրաժարականից հետո, ճիշտ է ոչ թե միմյանց բացահայտելու ամբաստանությունների տարափը լուսաբանելը, այլ ճիշտ է իսկապես կանգ առնելը։ Ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանի հրաժարականի տեքստում կար մի շատ հետաքրքիր շեշտադրում՝ կանգ ա՛ռ, որը պետք է վերաբերի նաև իրեն։ Կուսակցությունն իսկապես կարծում է, և դա քաղաքական խորհրդում ակնհայտ դարձավ, որ ճիշտ չէ ներքին հակասությունները բորբոքել այդպիսի մակարդակով։

Երկրի ազգային անվտանգությունը և պետական նավի անվրեպ գործընթացը շատ ավելի կարևոր են, քան, ենթադրենք, ռազմավարական և մարտավարական նպատակների տարբերությունը։

-Ռևանշի ձգտող նախկին իշխանավորներն այսօր էլ բավականին ակտիվ են գործում, փորձում են խաթարել իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նրանք չեն կարող, բնականաբար, ընկալվել որպես ընդդիմություն։ Ամիսներ առաջ Դուք մեր հարցազրույցում նշեցիք, որ «Ժառանգությունը» չի փորձելու նույնանալ նախկին ռեժիմի ռևանշիստների հետ։ Ի՞նչ մարտավարություն է ընտրելու «Ժառանգությունը», որպեսզի լինի իրական այլընտրանք և չնույնանա ռևանշիստների հետ։

-«Ժառանգությունն» անցած մեկուկես տարիների ընթացքում, հեղափոխական վերելքի և հին համակարգի մերժման ընթացքում, տեղակայվել է քաղաքական դաշտում՝ որպես նոր արժեքների կրող, ժողովրդավարական, ինքնիշխան հայոց պետականության ջատագով և այդ գաղափարները կրող։ Դուք հիշում եք, որ քաղաքական դաշտը բևեռացավ սևերի և սպիտակների միջև։ Կարող եմ արձանագրել ուրախությամբ, որ այսօր մեր քաղաքական ներկապնակում ավելանում են նաև այլ գույներ։ «Ժառանգությունը» համոզված է, որ քաղաքական դաշտը չի կարող տեղավորվել երկու բևեռների միջև։

Եվ այս ընթացքում մենք առաջ քաշեցինք նաև երրորդ ուժի գաղափարը։ «Ժառանգությունը» փորձում է և՛ միայնակ, և՛ գաղափարակից այլ կուսակցությունների հետ Հայաստանը վերադարձնել բնականոն քաղաքական զարգացումների դաշտ, որտեղ պայքարը չի ծավալվի նախկին ձախողված քրեաօլիգարխիկ, պետական իշխանությունը բռնազավթած ուժի դեմ։ Քրեաօլիգարխիկ ուժերը չեն կարող ծավալել քաղաքական պայքար։ Եվ այդ դաշտում մենք տեսնում ենք, որ իշխանության եկած ուժը միայնակ ի զորու չէ լուծելու բոլոր հարցերը։ Օբյեկտիվորեն մեկ քաղաքական ուժը՝ այն էլ նորաստեղծ, այն էլ այնպիսի պետությունում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որն ունի բազում մարտահրավերներ, չի կարող գործել արդյունավետ։ Եվ այս վերջին իրադարձություններն էլ ապացուցեցին, որ կան բազմաթիվ քայլեր, որոնք պետք է կատարել հին համակարգը իսպառ արմատախիլ անելու և նոր Հայաստանն իրականություն դարձնելու համար։ Ուստի այդ դաշտում մենք մինչ այդ գործում էինք հայտարարությունների մակարդակով, ակտիվ շարքերի հետ հանդիպումներ չէինք ունենում։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ կուսակցության շարքերը պահանջում են վճռական գործողություններ։ Ընդ որում՝ այդ վճռական գործողությունները կլինեն միայն ի նպաստ նոր Հայաստանի, որովհետև «Ժառանգության» և՛ ծրագիրը, և՛ ամբողջ գործունեությունը հիմնված է եղել այդ սկզբունքների վրա։

-Իսկ որքանո՞վ է այսօրվա պահը հարմար, որ սևերի և սպիտակների ներկապնակում այլ գույներ էլ ի հայտ գան։

-Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Գիտե՞ք, չկա արդեն այն խանդավառությունը, մարդիկ հոգնել են ամեն անգամ լսելուց, որ ամեն ինչի համար մեղավոր էին նախկինները։ Նախկիններն անձնավորվեցին, սակայն պետք է հասկանալ մեկ ճշմարտություն՝ մեղավորը ոչ թե անձերն են, այլ համակարգը։ Քրեաօլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու համար մեկ կուսակցության ուժը քիչ է։ Խոսվում է, որ կադրեր չկան, այս չկա, այն չկա։ Կադրեր կան, պարզապես պետք է որդեգրել նոր գործունեություն, համախումբ լինելու գործունեություն։ Այսինքն՝ արժեքային և գաղափարական ընդհանրություն ունեցող ուժերի ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն տարբեր ոլորտներում՝ ըստ իրենց կարողությունների և ըստ իրենց աշխատանքային փորձի։ Հիմա հենց այդ պահն է՝ հասկանալու, որ մեղավորը ոչ թե անձինք են, այլ համակարգը։ Հիմա ինստիտուցիոնալ փոփոխությունների ժամանակն է, և «Ժառանգությունն» ուրախությամբ նշում է, որ այն քայլերը, որոնք ձեռնարկել է խորհրդարանը, որտեղ «Իմ քայլը» դաշինքը մեծամասնություն է կազմում՝ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու գործընթացը, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխման շուրջ առողջ գործընթացը, մտադրությունները սահմանադրական փոփոխությունների մասին, կրկին օրակարգում են։ Հենց այստեղ է, որ մեր դերակատարումը կարող է ավելի պահանջված լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում