Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Իրանը պատրաստ է բանակցել Պարսից ծոցի անվտանգության շուրջ

Իրանն ավելի լուրջ բանակցությունների է պատրաստ Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնության շուրջ, որով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այդ մասին հայտնել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին՝ գրում է RIA Novosti-ն:

«Այժմ ոչ մի երկիր չի կարողանա անտեսել այդ նախագիծը (Պարսից ծոցի անվտանգության վերաբերյալ): Իրանը պատրաստ է ավելի հանգամանալի բանակցություններ վարել այդ հարցի շուրջ»,- ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրվել է կառավարության կայքում:

Ռաբիին նշել է, որ Իրանը պատրաստ է լրջորեն քննարկել այդ հարցը: Նրա խոսքով՝ Իրանի նախագահի առաջարկությունը Պարսից ծոցի անվտանգության գծով ԱՄՆ-ի կողմից ստեղծվող կոալիցիայից տարբերվում է նրանով, որ Թեհրանն անվտանգությունն ապահովելու խնդրում հենվում է այդ տարածաշրջանի երկրների վրա: Իր հերթին Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ գերատեսչությունը մտադիր է շուտով հրապարակել այդ նախաձեռնության մանրամասները:

Ռուհանին Իրանի հարակից ջրատարածքում անվտանգության ապահովման իր կոալիցիան ստեղծելու ԱՄՆ-ի փորձերի ֆոնին փաստորեն առաջարկել է այլընտրանքային տարբերակ՝ ստեղծել տարածաշրջանային կոալիցիա՝ «Հույսի կոալիցիա» անվանումով՝ հանդես գալով այս ջրային երթուղու երկայնքով անվտանգության «Հորմուզյան խաղաղ նախաձեռնությամբ» (Պարսից և Օմանի ծոցերը միացնող Հորմուզի նեղուցի անվանմամբ):

Ինչպես հայտնել է Իրանի նախագահը, կոալիցիան գործելու է փոխադարձ հարգանքի, հավասարության, երկխոսության, տարածքային ամբողջականության հարգման, բոլոր հակասությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաև «չհարձակվելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու» սկզբունքի հիման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում