Tuesday, 09 06 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել

«Հայաստանն ինքն է իրեն հանձնել Ռուսաստանին». Արմեն Խարազյան

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դրդապատճառներն արտաքին ազդակները չեն: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ընդհանրապես չի զբաղվում Հայաստանում վարչապետներ փոխելով, դրա կարիքը չկա:

«Թերևս, ՀՀ-ում կարծիք կա, որ Ռուսաստանից են ազդակներ եղել: Չեմ կարող ասել, բայց ինձ մոտ երբեք այն տպավորությունը չի եղել, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ ինչ-որ հակումներ է ունեցել՝ որպես վարչապետ: Նրա վարչապետության օրոք ՀՀ-ն շարունակել է ընթանալ նախագահի հաստատված քաղաքական կուրսով: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է առանձին ինչ-որ քաղաքական կուրս: Եվ Ռուսաստանի համար չեմ տեսնում, թե ինչ արժեք պետք է ներկայացնի ՀՀ վարչապետ փոխելը»,- ասել է Ա.Խարազյանը:

Ըստ նրա, խնդիրը ներքին է և բաղկացած է 3 բաղադրիչներից՝ իշխանական ներքին խմորումներ, իշխանության արձագանք, որոշ հայաստանյան զարգացումների և անձնական վարկանիշի անկում: Ա.Խարազյանի դիտարկմամբ՝ վարչապետի անձը վերջերս բավականին բաց էր տարբեր տեսակի քննադատությունների համար, հատկապես նրա օֆշորային գործարքների ու կոռուպցիոն խնդիրների հետ կապված, ինչը բերում է որոշ վարկաբեկման. «Առանց հեռու գնացող եզրակացությունների, թե նա իրո՞ք ներգրավված է այդ գործարքներում, պարզապես հանրային մակարդակով տեղի ունեցող քննարկումը և այդքան սպեցիֆիկ կոնտեքստներով արդեն օգտակար չէ որևէ քաղաքական գործչի համար»:

Կայքի հետ զրույցում Խարազյանը նկատել է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում որևէ կշիռ այսօր չունի, Մոլդովան, որ նույնիսկ լոբբիստական աշխատանք չի իրականացնում ԱՄՆ-ում, ավելի շատ աջակցություն է ստանում, քան Հայաստանը, որ լոբբիզմի վրա զգալի գումար ու ջանք է ծախսում. «Այստեղ Հայաստանին չեն էլ հիշում: Բայց Հայաստանին ԱՄՆ-ը կամ Արևմուտքը չեն հանձնել Ռուսաստանին, այլ Հայաստանն ինքն է իրեն հանձնել Ռուսաստանին»:

 Մանրամասները՝ 168.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում