Լուրեր
Ուկրաինայում նույնպես բոլոր կոռուպցիոներները անսպասելի հիվանդանում էին, սա զուտ հայկական ախտ չէ
  • 16:00
  • 2019-09-30
  • Դիտումներ՝ *

Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, Դանիել Իոաննիսյանը և Ավետիք Իշխանյանը նարդի էին խաղում Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակի մոտ, որը հանրության շրջանում առավել հայտնի է իբրև Սորոսի գրասենյակ: Այս և այլ թեմաների շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանին:

«Անցած երեք շաբաթներին մի փոքրիկ խմբակ խոսքի արտահայտման և հավաքների կազմակերպման ազատության անվան տակ զբաղվում էր մի գործունեությամբ, որը ահագին հեռու է օրենքի շրջանակներում իրականացվող միջոցառումների շրջանակներից. այդ հեռուն դեռ ոչինչ, ինձ քիչ կնեղեր, եթե չնկատեի, որ քաղաքացիների, անցորդների, իմ բազմաթիվ ընկերների խաթրին այդ մարդիկ կպնում են իրենց վիրավորանքներով: Կա ապուշիկների մի դասակարգ, որոնց թվում է, թե վիրավորական հարց տալը հարցական նշանով կամ հարցական նախադասության տեսքով վիրավորանք չէ»,- նշեց մեր զրուցակիցը՝ ներկայացնելով ակցիայի նախապատմությունը:

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ երբ հանրությունը բաց է, երբ ժողովրդաիշխանական է, իրենց թվում է, թե իրենց իռացիոնալ մեթոդները կարող են շարունակել աշխատել. «Դա բացարձակ հիմարություն է և փող կթելու մեխանիզմ է իրենց տերերից և հայրիկներից, պապաներից՝ այսպես ասած»:

Լևոն Բարսեղյանը ընդգծեց՝ եթե որևէ մեկը փորձի այսուհետ գնալ խափանել մեկի աշխատանքը, ահաբեկել, հասարակական կարգ խախտել, խուլիգանություն թույլ տալ իրեն, ստանալու է պատշաճ հակահարված. «Առայժմ մեր հակահարվածը եղել է որպես խաղ: Իրավապահները պետք է լինեին իրենց բարձրության վրա, որպեսզի 3 շաբաթ շարունակ այդ խմբակը չկարողանար խափանել գրասենյակի աշխատանքը, չկարողանար հետապնդել և հալածել մարդկանց»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *