Ցանցի օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնել սեպտեմբերի 26-ին մահացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տվողների նրա դագաղի ֆոնին արված սելֆիներից, հաղորդում է BFM TV-ն:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Հաշմանդամների տանը:
«Մարդիկ եկել են Հաշմանդամների տուն՝ դագաղի հետ սելֆի անելու համար: Զզվելի է»,- գրել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատիրոջ վրդովեցրել է այն փաստը, որ նման սելֆիները թույլատրվել են:
«Արդյո՞ք նրանք նման ձևով կվարվեին, եթե գադաղում լիներ իրենց սիրելին: Ահավոր է»,- գրել է օգտատերը:
Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին, 86 տարեկան հասակում: Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-ից մինչև 2007 թվականը: