Թեհրանն իրեն իրավունք Է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանն իրեն իրավունք Է վերապահում գործելու «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,- Մուսավիի խոսքը մեջբերում Է Press TV հեռուստաալիքը: Նա նաեւ հայտարարել Է, որ, Թեհրանի կարծիքով, «Անսար Ալլահ» եմենական շարժման հուսի ապստամբները Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններ են ձեռնարկում Եմենի ժողովրդի ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան: «Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի գործողություններն ագրեսիային պատասխանելու երկրի օրինական իրավունքն Է»,-ասել Է դիվանագետը, որի ելույթը հեռարձակվել Է պետական հեռուստատեսությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: