Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանից դժգոհություն Բաքվում և Հայաստանում

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթից, մասնավորապես դրանում Արցախյան հարցին անդրադարձից հետո տարածվում է տեսակետ, թե անդրադարձը թուլացնում է Հայաստանի բանակցային դիրքը, Ադրբեջանի մոտ թողնում է Հայաստանի թուլության տպավորություն: Մասնավորապես, այդ գնահատականի «հիմքը» վարչապետի հայտարարությունն է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի ու Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ինչո՞վ է այդ հայտարարությունը վկայում Հայաստանի թուլության մասին: Խոսել այդ մասին՝ կնշանակի ասել, որ ընդհանրապես ցանկացած կարգավորման գործընթաց ինքնին թուլության վկայություն է մասնակցողի համար: Որովհետև, կարգավորման գործընթացն ու բանակցային պրոցեսն ինքնին ենթադրում են, որ դրական որոշման համար պետք է այդ որոշումը լինի բոլոր կողմերի համար ընդունելի: Բայց Հայաստանում կարծես թե որևէ քաղաքական միավոր, կամ հասարակական-քաղաքական սուբյեկտ չի հայտարարում, որ Հայաստանը պետք է դուրս գա գործընթացից և հայտարարի, որ չի մասնակցում որևէ բանակցության:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի ազդարարած մոտեցման հանդեպ գնահատականները դառնում են պարզապես բառախաղ-մանիպուլյացիա: Ավելին՝ դրանք տարօրինակ են այն դեպքում, երբ Բաքուն ինքը դժգոհում է Երևանի դիրքորոշումից ու քաղաքականությունից և հայտարարում, թե չկա կարգավորման կամ բանակցային առաջընթացի նպատակ: Ինչո՞ւ է դժգոհում Բաքուն: Որովետև Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ Հայաստանի հետհեղափոխական ձևակերպումներն ու նշաձողերը իրականում բխում են լեգիտիմ իշխանության ուժից, և դրանք ստանում են առավել կոշտ բնույթ, քան եղել են մինչ այդ: Դա թերևս հասկանում են նաև Հայաստանում, այն շրջանակները, որոնք դրանք դարձնում են քննադատության թիրախ: Հասկանում են, բայց քննադատում, թերևս այն պատճառով, որ նրանց խնդիրը Արցախի հարցը չէ, այլապես այդ քննադատությունը կլիներ միշտ, իսկ մինչև հեղափոխությունը՝ առավել կոշտ: Նրանց խնդիրը հենց քննադատությունն է, ինչի համար էլ օգտագործում են ցանկացած բան, որովհետև եթե Փաշինյանը «գրողի ծոցն» ուղարկեր Ադրբեջանին և հայտարարեր, որ Հայաստանը բանակցելու է միայն ստատուս-քվոյին Ադրբեջանի համաձայնությունը ստանալու համար, նրանք դարձյալ քննադատելու էին՝ այս անգամ միջազգային հանրության, միջնորդների վրա «թքած ունենալու» համար: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանում չի ձևավորում Արցախի հարցի վերաբերյալ իրական քաղաքական քննարկումների դաշտ, իրական «դիսկուրս»:

Հարցը շարունակում է լինել քաղաքական մանիպուլյացիաների, խմբային շահերի սպասարկման հարմար գործիք, լինելով հանրության համար զգայուն լար, որի վրա խաղալը քաղաքական առումով թվում է գերշահավետ: Եվ դա այն դեպքում, երբ անցյալ՝ գործնականում քառորդ դարը մի շարք հանգրվաններում վկայել է, որ Արցախի հարցի վրա կառուցված ներքաղաքական խաղը իրականում դատապարտված է լավագույն դեպքում անհաջողության, զրոյական արդյունքի, որովհետև այստեղ գլխավոր խաղացողը Հայաստանի և Արցախի ժողովուրդն է, և որքան էլ նրան տարիներ շարունակ նստացրել են պահեստայինների նստարանին, այն էլ որքան հնարավոր է ծայրին, միևնույն է՝ իրական քաղաքականության ռեժիմում այդ ժողովրդի դերը նվազեցնելու միջոց և հնարավորություն չի ունեցել ոչ ոք: Այդ տեսանկյունից, երբ Փաշինյանը հայտարարում է ժողովուրդների համար ընդունելիության մասին, Ադրբեջանի ժողովրդի հիշատակումով ընդամենը դիվանագիտորեն ընդգծում և առավել անխոցելի է դարձնում Հայաստանի և Արցախի ժողովրդի կամքի և վճռորոշության հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում