Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել հոկտեմբերի 3-ին կայանալիք Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ մրցավեճին:
Այս մասին հայտնում է Il Tempo, նշելով, որ երեկ Ա սերիայի «Լեչեի» դեմ հայ ֆուտբոլիստի ստացած վնասվածքը լուրջ չէ: Հիշեցնենք, որ այս խաղի վերջանամասում Մխիթարյանը աճուկի վնասվածք էր ստացել և փոխարինվել: