Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աշխարհի երկրների ութ տասնյակ ղեկավարներ կմասնակցեն Ժակ Շիրակի հուղարկավորությանը

Աշխարհի երկրների ութ տասնյակ ղեկավարներ կժամանեն Փարիզ՝ սեպտեմբերի 30-ին մասնակցելու Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակի արարողությանը: Այդ մասին հայտնել Է France Presse գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը:

Փարիզ են ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը եւ ուրիշներ: Փարիզի Սեն Սյուլպիս տաճարում կայանալիք արարողությանը ներկա կլինեն Հորդանանի Աբդալա Երկրորդ թագավորը եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին: Շիրակի մերձավորների ու ազգականների ներկայությամբ անցկացվելիք հիշատակի արարողությունը կգլխավորի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Սպասվում Է նաեւ Շիրակի դարաշրջանի քաղաքականության ներկայացուցիչների ներկայությունը, որոնց թվում են՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Իսպանիայի կառավարության նախկին ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը: Սեպտեմբերի 30-ը Ֆրանսիայում հայտարարված Է ազգային սգո օր: Պետական հիմնարկությունների դրոշները խոնարհված են: Կեսօրին Ելիսեյան պալատում ճաշկերույթ կկազմակերպվի ի պատիվ Ֆրանսիա ժամանած երկրների ղեկավարների եւ նշանավոր քաղաքական գործիչների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում