Շոտլանդիայում Էդինբուրգի համալսարանը սկանդալային միջոցառում է կազմակերպել՝ ռասիզմի դեմ պայքարի համար, հաղորդում է The Telegraph-ը։
Resisting Whiteness հանրությունը որոշել է համաժողով անցկացնել, որում կազմակերպիչները ծրագրում են «ուժեղացնել գունավոր մարդկանց ձայնը»։
Այդ պատճառով նրանք որոշել են բարձրախոս չտալ սպիտակամորթ այցելուներին, որպեսզի ելույթների ժամանակ նրանք չկարողանան հարցեր տալ։
Նրանց առաջարկել են հարցերը փոխանցել քննարկումից հետո՝ կոմիտեի անդամների կամ զեկուցողների միջոցով։
Ակտիվիստ Ջեյն Մաքոլը հայտարարել է, որ այդպիսի միջոցառման անցկացումն արդեն ռասիստական է և կազմակերպիչներին «ծայրահեղականների խումբ» անվանել, որոնք ստորացնում են սպիտակամորթներին։