Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այսօր Նիկոլի դեմ արվում է այն, ինչ սպարապետ Վազգենի. Հակահեղափոխության օջախները վերացնելու համար մեկ հզոր հանրահավաք է պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը թեժ աշուն էր խոստացել բոլորին։ Այս օրերին բավական ուշագրավ դեպքեր են տեղի ունենում։ Հայկ Հարությունյանի ինքնասպանություն/սպանությունը, լարված իրավիճակը։ Աղմկոտ քրեական գործեր են հարուցվել, որոնցով անցնում են նախկին պաշտոնյաներ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։


– Թեժ աշուն հայտարարողը տիրապետում է  մեծ ֆինանսական ռեսուրսների, հզոր կապեր ունի։ Բայց եթե տեղի ունեցող գործողությունները, զարգացումները պետք է խանգարեն Հայաստանի անվտանգությանը, դառնան սպառնալիք, ապա ես կոչ կանեի մի նոր հանրահավաք կազմակերպել, և ժողովուրդը նորից՝ հեղափոխության առաջին օրերի պես, հավաքվեր Հանրապետության հրապարակում և ցույց տար, որ իրենք Նիկոլ Փաշինյանի կողքին են։ Այ, դա սպառիչ պատասխան կլիներ վերջին օրերի այս զարգացումներին՝ թե՛ ուժային նախարարների հեռացմանը, թե՛ Հայկ Հարությունյանի սպանությանը և թե մյուս զարգացումներին։ Միայն նման հզոր հանրահավաքի արդյունքում որոշ մարդիկ վերջնականապես հույսները կկտրեն հակահեղափոխությունից։ Կհասկանան, որ պետությունը ղեկավարում է 70 տոկոս քվե ստացած ղեկավարը, որը վայելում է ժողովրդի վստահությունը։ Նման հզոր հանրահավաքը կփակի բոլոր հակահեղափոխականների բերանը։ Թե չէ ընկնել և պարզել, թե ով է հակահեղափոխություն պլանավորում, կազմակերպում, դրանք մանրուքներ են, անարդյունավետ գործ։

Դուք է՞լ եք հակված այն տեսակետին, որ ուժային երկու կառույցների ղեկավարները հեղաշրջում էին պլանավորում։ Նրանց ևս Դուք ակնարկում եք։

– Ուժային նախարարները, որ ազատվեցին, նրանք իրենց պարտականությունները լավ չեն կատարել, թերություններ են ունեցել և թերության արդյունքում էլ ազատվել են, բայց նրանք ոչինչ չեն կարող անել, ոչինչ չի ստացվի։ Մի հատ հանրահավաք  է պետք, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու զարկ տա ցարի գլխին։ Նիկոլը ցար չէ, Նիկոլ Փաշինյանը ժողովրդական մարդ է, և դրանով կսահմանափակվեն բոլոր հակահեղափոխական երևույթները։ Ես մի բան ասեմ՝ սպարապետներին ուզում են թուլացնել արտաքին թշնամիները իրենց  հակահետախուզությունով, ներքին թշնամիները, որոնք, իշխանության ձգտելով, շատ փող ունենալու համար դավաճանում են հայրենիքը, բայց սա այդ դեպքը չի։ Նիկոլը մեր չորրորդ սպարապետն է և սպասվող ցանկացած գործողություն կանխելու համար պետք է մի հանրահավաք անի ու ժողովրդին ասի, որ ոչ ոք, ոչ մի հակահեղափոխական չի կարող կանգնել ժողովրդի դեմ։

Պարոն Աղաբաբյան, անդրադարձաք Հայկ Հարությունյանի դեպքին։ Ձեզ համար արժանահավա՞տ է ինքնասպանության վարկածը, թե՞ Դուք էլ եք նրա մահը կապում խոստացված թեժ աշնան հետ։

– Կրկնում եմ՝ դրանք մանրուքներ են։ Վաղը կարող է  մենք էլ չլինենք։ Ինձ համար կարևոր է, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու ցույց տա, որ հակահեղափոխություն չի կարող լինել։ Վարկածներ կարող են լինել նաև Հայկ Հարությունյանի դեպքում, բայց քաղաքականության մեջ դրանք մանրուքներ են։ Քաղաքականության մեջ ամենակարևորը ժողովուրդն է, ժողովուրդը՝ կանգնած  Նիկոլ Փաշինյանի մեջքին, և չպետք է հիասթափվի իր վարչապետից։

Բայց մի քանի կարևոր հարցերի շուրջ առկա տարաձայնությունները արդեն նկատելի են դարձնում որոշակի բաժանում, հիասթափություն։ Այդ հարցերից մեկն էլ Ամուլսարի հարցն է։


– Ամուլսարի հարցը ուժային նախարարների կողմից սարքված խնդիր էր, որ ժողովուրդը դուրս գար Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամուլսարի հարցը գալիս է հին իշխանություններից, իսկ հին իշխանությունները հույսները դրել են իրենց ներսի ռեսուրսների վրա։ Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ Ամուլսարը չի Հայաստանը։ Ես կողմ չեմ, որ Ամուլսարը շահագործվի, բայց դրանով չի սկսվում և չի վերջանում մեր պետությունը։ Այդ բոլոր հարցերը լուծվող են, ամենակարևորը մեր միասնությունն է։ Վարչապետն այսօր մեր սպարապետն է, եթե սպարապետը չկա, ուրեմն չկա պետութոյւն։ Այսօր ամեն ինչ արվում է  սպարապետի դեմ, արվում է այնպես, ինչպես Վազգենի դեմ, ինչպես Նժդեհի դեմ։ Դրա համար մեզ պետք չի մանրանալ այլ հարցերի մեջ. պետք է կենտրոնանալ մեր միասնության վրա։

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի արածը, հայտարարություններն է՞լ եք այս կոնտեքստում դիտարկում։


– Գիտեք ինչ, սպարապետին ընտրում է ժողովուրդը, բայց սպարապետի կողքը կանգնածներին թող չթվա, որ իրենք էլ են ժողովրդի կողմից ընտրված։ Վարչապետի կողքը կանգնածներին թող չթվա, թե ժողովուրդն է  իրենց ընտրել։ Ժողովուրդը վարչապետին է ընտրել, ու թող հիմա Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնածները ականջներին օղ անեն, որ իրենք վարչապետի արդյունքն են։

Պարոն Աղաբաբյան, Մարտի 1-ի և այլ քրեական գործերի շրջանակներում անցնող շաբաթվա ընթացքում մեղադրանքներ առաջադրվեցին ձեր իշխանության տարիների կարկառուն պաշտոնյաներին՝ Ալիկ Սարգսյան, Վիգեն Սարգսյան, Գևորգ Կոստանյանն է հրավիրվել ՀՔԾ։ Սա ինչպե՞ս եք գնահատում։ Ինչի՞ մասին է խոսում այս պատկերը։

– Ես դրանք էլ եմ մանրուքներ համարում։ Դրանք ինձ չեն հետաքրքրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում