Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ո՞վ է, կամ ումո՞վ է փոխարինվելու Փաշինյանը

Հայաստանի հանրային կամ համացանցային շրջանակներում շարունակվում է «հակահեղափոխության», «ռևանշի» կամ «ներիշխանական դավադրության» շուրջ մտքերի աշխույժ փոխանակությունը՝ ամենակոշտ գնահատականներով ու բնորոշումներով: Ընդ որում, հատկանշականն այն է, որ այդ բուռն քննարկումներում բաց է մի կարևոր հարց՝ «հակահեղափոխականների» կոնկրետ շրջանակը, այն քաղաքական ձևաչափը, որը պետք է իշխանության գա՝ իշխանության կրող Նիկոլ Փաշինյանին գցելուց հետո: Մինչդեռ, դա կարևորագույն բացն է, որը չհասկանալու դեպքում խոսակցությունները դառնում են էմոցիա, վախ, խուճապ, բայց ամենևին ոչ քաղաքական կամ քաղաքագիտական քննարկում:

Կա պարզ մի հարց՝ ո՞վ պետք է դառնար վարչապետ, Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Ո՞վ կամ ովքե՞ր էին կազմելու խորհրդարանական մեծամասնությունը: Ինչպե՞ս էր դա տեղի ունենալու, և ի՞նչ էր անելու հանրությունը, որը մի քանի ամիս առաջ 70 տոկոս վստահության քվե է տվել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, չէ՞ որ հակահեղափոխությունը կամ ռևանշը լոկ Փաշինյանի հեռացումը չէ, դեռ պետք է կազմել նոր իշխանություն: Հիպոթետիկ, կամ ընդհանրական դիտարկումով, հեղաշրջում կամ դավադրություն անողը, Փաշինյանին գցողը պետք է լինի նախկին իշխանությունը: Եվ դա այն դեպքում, երբ նախկին իշխանության որևէ խոսք անմիջապես ցրում է ներկա իշխանության, մասնավորապես վարչապետի գործունեության հետ կապված որևէ հարց: Այն, որ այդ հարցերը կան, շատ են, առիթները բազմաթիվ են, անկասկած է: Եվ հանրությունը տալի է այդ հարցերը՝ բարձրաձայն, կամ ներքին զրույցներում, տալիս է հիասթափված, դառնացած, զայրացած, տարակուսած և այլն: Բայց այդ հարցերը տալիս են չխելագարված: Ինչ է նշանակում չխելագարված կամ իրականության զգացումը չկորցրած: Դա նշանակում է, որ այդ հարցերը տվող մարդկանց մոտ ինքնաբերաբար չեն վերանում հարցերը նախկին իշխանության հասցեին, որոնք կուտակվել ու դարձել են մերժման պատճառ:

Եվ բավական է, որ նախկին իշխանությունը փորձի խաղալ հանրության այն հարցերի վրա, որ կան Նիկոլ Փաշինյանի հասցեին, երբ հանրությունն անմիջապես դադարեցնում է հարցադրումներն ու անցնում հեղափոխական մոբիլիզացիայի: Որևէ մեկը կարծում է, որ նախկին իշխանության շրջանակները չե՞ն տեսնում այդ իրողությունը, չե՞ն չափել ու հասկանում, որ հակահեղափոխության կամ դավադրության փորձը ոչ միայն դատապարտված է լինելու, այլ բումերանգի ավելի ուժգին էֆեկտով վերադառնալու է իրենց: Անկասկած տեսնում են, նրանք ևս խելագարներ կամ քաղաքական անմեղսունակներ չեն: Նրանց վերաբերյալ կարելի է ունենալ ամենասուր գնահատականներ, սակայն երբեք չթերագնահատել մտածելու, հաշվարկելու կարողությունը: Իսկ այստեղ նրանց առաջ բացվում է մեկ այլ հարց: Ներքին կոնսենսուսի հարցը, հենց այդ նույն նախկին իշխանության ներքին կոնսենսուսի: Այստեղ կա վառ մի օրինակ, որն ինդիկատոր է: Բավական էր, որպեսզի քաղաքական սուբյեկտներից մեկը հայտարարեր ընդդիմության լիդերի կարգավիճակում Միքայել Մինասյանի անփոխարինելիության, կամ թեկուզ լավագույնը լինելու մասին, երբ անմիջապես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ճամբարը, մի քանի ուղղությունից՝ թե՛ գրասենյակի ղեկավարի պաշտոնական, թե՛ տեղեկատվա-քարոզչական ոչ պաշտոնական խողովակներով, ցույց տալով Մինասյանի այդպիսի հավակնության նկատմամբ մեծ դժգոհությունը: Եվ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է այսպես ասած՝ տեսական հավակնության տիրույթին:

Ըստ այդմ՝ վերադառնալով հարցին, թե ո՞վ կամ ումո՞վ է փոխարինվելու Փաշինյանը «հեղաշրջման» դեպքում, վերը բերված օրինակի հիմքով ակնառու տեսնում ենք, թե դա ինչ լրջագույն հարց է նախկին իշխանության ճամբարում, նախկին իշխող համակարգի սեգմենտների շրջանակում, և չհաղթահարված, և նույնիսկ հասունացող ինչպիսի մրցակցություն կա այդ տեսանկյունից: Հենց այդ հանգամանքն է, որ գումարվելով լեգիտիմ վարչապետի հանգամանքին, քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից ջնջում է «հակահեղափոխությունը» կամ «ռևանշը» տեսանելի ապագայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում