Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վրաստանում հակահայկական տրամադրությունները հասնում են գագաթնակետին

Վրաստանում հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու մասին օրինագիծը ըստ էության դարձել է մի կողմից ներվրացական սուր հակադրության, մյուս կողմից հայ-վրացական լարվածության՝ հակահայ տրամադրությունների սրացման պատճառ, ինչը հղի է բավական ծանր հետևանքներով: Բանը հասել է այնտեղ, որ վրացական Սուրբ Սինոդն անգամ զերծ չի մնում որոշակի հակահայ կոչերից, հակահայ տրամադրությունների գեներացումից: Մյուս կողմից, կարծես թե ստեղծվել է մի իրավիճակ, որ այդ հակահայությունը ներվրացական կոնֆլիկտի հետևանք է:

Բանն այն է, որ կայացնելով այլ եկեղեցիներին իրավական կարգավիճակ տալու մասին որոշում՝ իսկ այդ եկեղեցիների շարքում ինքնին առանցքայինը Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցն է, Վրաստանի իշխանությունը փաստացի դեմ գնաց այդ երկրի հոգևորականությանը, վրաց եկեղեցուն: Իսկ վրաց եկեղեցին Վրաստանում ունի հսկայական հասարակական վարկանիշ և ազդեցություն, ինչը նաև ազդեցություն է հենց իշխանության վրա: Հասկանալի է, որ Վրաստանում իշխանություն ձևավորող Սաակաշվիլին պետք է որոշակիորեն զբաղվեր նաև այդ հարցով, քանի որ այդ իշխանության լիարժեք ձևավորմանն ու նաև դրա միջոցով ռեֆորմների քաղաքականության ամրապնդմանը զգալի խոչընդոտ է, երբ պետական իշխանությունից դուրս կա ազդեցության ևս մեկ հզոր կենտրոն ի դեմս եկեղեցու:

Իսկ մենք, հայերս, թերևս պետք է որ ավելի լավ հասկանանք, որ եկեղեցու հզորացումը և պետական իշխանության վրա ազդեցությունը, անկախ ամեն ինչից, ի վերջո հանգեցնում է պետության, պետական կարգի դեգրադացիայի: Լայնածավալ ռեֆորմների քաղաքականությանը ձեռնմուխ եղած Սահակաշվիլին վաղ թե ուշ այդ հարցին հասնելու էր, ու վրաց եկեղեցին էլ թերևս գիտակցեց, թե ինչ ավելի գլոբալ հարց է լուծվում, քան զուտ հայկական եկեղեցու իրավական կարգավիճակն է: Սակայն, վրաց հոգևորականության համար հակահայկական թեման թերևս դիտվեց Սաակաշվիլիի աքիլեսյան գարշապար, որով հնարավոր կլիներ նրան դարձի բերել կամ զսպել: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Վրաստանում Սաակաշվիլիի ընդդիմախոսները նրան հաճախ մեղադրում են հայկական ծագման և հայամետ քաղաքականության համար:

Եվ այդ իմաստով, խաղարկելով հակահայկականության խաղաքարտը, նաև օգտագործելով Վրաստանում բավական տարածում ունեցող հակահայ տրամադրությունները, եկեղեցին թերևս Սահակաշվիլիին դրել է երկու քարի արանքում՝ ստիպելով վերստին ընդունել եկեղեցու ազդեցությունն իր հանդեպ: Այստեղ իհարկե բավական լուրջ վտանգներ են առաջանում Հայաստանի և հայության համար, քանի որ ներվրացական կոնֆլիկտը կարող է լուրջ գեներացիա ապահովել հայ-վրացական լարվածության համար, ինչն անկասկած երկու կողմի համար էլ հղի է ծանր հետևանքներով:

Մյուս կողմից, նաև կա վտանգ, որ հենց Վրաստանի իշխանությունն էլ կարող է օգտվել առկա իրավիճակից և այդ լարումով շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանությանը՝ զիջումներ պահանջելով Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու դիմաց: Իրավիճակն իսկապես խաչաձև բարդ է, բայց այստեղ բոլոր կողմերը պետք է հասկանան, որ շահող կամ պարտվող չի լինելու ոչ մի դեպքում:

Հատկապես Հայաստանի և Վրաստանի պետական իշխանությունների համար դա պետք է լինի բացառիկ գիտակցում և նրանք այս իրավիճակում պարզապես դատապարտված են միմյանց հետ աշխատելու և համատեղ ելք գտնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում