Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Նիկոլայ Վալուևը խոստացել է ներկա գտնվել նոյեմբերի 27-ին կայանալիք Արթուր Աբրահամ – Կարլ Ֆրոչ մենամարտին:
« Սա «Super Six» հեղինակավոր մրցաշարում երկրորդ մարտն է , որին ես ներկա կլինեմ: Մեկ տարի առաջ ես բախտ եմ ունեցել ներկա լինել Արթուր Աբրահամի և ամերիկացի Ջերմեյն Թեյլորի մրցամարտին, որը կայացավ Բեռլինում: Շաբաթ օրը ես կրկին աջակցելու եմ Արթուր Աբրահամին»,-ասել է Վալուևը «Sportbox.ru»-ին տված հարցազրույցում: