Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը կրկին հանդես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերում՝ Saturday Night Live երգիծական սքեթչ-շոուում:
Նշվում է, որ սցենարի համաձայն, Բոլդուին-Թրամփը զանգահարել է իր «ընկերներին», օրինակ, իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, ռեփեր Քանյե Ուեսթին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, ինչպես նաև գործարարներ Դոնալդ Թրամփ-կրտսերին և Էրիկ Թրամփին՝ պարզելու համար իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողին:
Ի վերջո, Թրամփը որոշում է մեղադրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին:
ԱՄՆ առաջնորդի դերում Բոլդուինի մասնակցությունը շոուին զարմացրել է հանդիսատեսին, քանի որ դերասանը հայտարարել էր, որ այլևս չի մասնակցի նման սքեթչների: