Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Երկաթյա մահակից թղթե մուրճի փոխակերպված Վանեցյանը

Բանից պարզվում է, որ Արցախը ոչ միայն 20-րդ դարի հայ ազատագրական պայքարի խորհրդանիշն է, այլ նաև՝ ապաշխարհության և մեղքերի թողության յուրօրինակ մի տարածություն, որի միջոցով քաղաքական հանցագործները փորձում են վերականգնել իրենց վերջացած քաղաքական գոյության ընթացքը։ Սխալված չենք լինի, եթե նշենք, որ մեր աչքերի առջև մի ամբողջ ծիսակարգ է ստեղծվել, որն ունի իր հստակ խաղընթացը, գործողությունների հաջորդականությունն ու դերերի համապատասխան բաշխումը։ Փորձենք հասկանալ, թե ինչ ծիսակարգի մասին է խոսքը։ Եվ այսպես, գործողություններն ըստ հաջորդականության․ Երևանում ձախողվելուց հետո անպայման մեկնել Արցախ, Ստեփանակերտում մասնակցել Արցախին չափից շատ սիրելու լպրծուն և լղոզված մրցույթին, հայտարարել, թե Արցախը Հայաստան է և ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ վերջում էլ նկարվել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ՝ փորձելով ի ցույց դնել հավատարմությունը Քրիստոնեական եկեղեցու և ազգային ավանդույթների նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես անմասն չմնաց ազգային-ազատագրական-քրիստոնեական այս ծեսից։ Նա էլ մեկնեց Արցախ, մասնակցեց սիրո խոստովանության մրցույթին և նկարվեց Պարգև սրբազանի հետ։ Անկեղծությունը թողնենք մի կողմ, նույնիսկ այն դեպքում, որ ես չեմ հավատում ո՛չ Վանեցյանի և ո՛չ էլ մյուս ապաշխարողների անկեղծությանը։ Ակնհայտ է, որ Արցախն նրանց համար ընդամենը գրպանի հայրենասիրական խաղալիք է և ոչ ավելին, բայց ինչպես ասում են, անկեղծությունը քաղաքական կատեգորիա չէ և որևէ մեկը չի կարող արգելել այս կամ անհատին խաղալ քաղաքացիների զգացմունքային նուրբ լարերի հետ։

Խնդիրն այն է, որ ԱԱԾ տնօրենի կարգավիճակում Վանեցյանը չափազանց մեծ ժողովրդականություն էր վայելում, մարդիկ սիրում էին նրա կերպարը, քանի որ նույնականացնում էին արդարության մահակի հետ։ Իսկապես, նա մահակ էր և հպարտանում էր իր մահակի կարգավիճակով։ Բայց գիտակցական խաբկանքի մեջ հայտնված Վանեցյանը չէր հասկանում, որ առանց մահակի կարգավիճակի ինքը ոչ ոք է, գոյություն չունեցող պաշտոնաթող ինչ-որ մեկը, որը ընդամենը հիշողություն է։ Նա չէր հասկանում, որ եթե ինքը դադարի մահակ լինել, ապա արժանանալու է ժողովրդական մահակի հուժկու հարվածին։ Իհարկե այն ինչ պատահեց չափազանց տխուր էր։ Մահակը որոշեց, որ ինքն այլևս մահակ չէ, ավելին՝ մտածեց, թե կարող է ավելի վեր բարձրանալ և ունենալ իր սեփական մահակը, առանց հասկանալու, որ մահակը չի կարող մահակի տեր դառնալ, քանի որ առանց տիրոջ մահակը այնքան փխրուն է, որքան թղթից պատրաստված մուրճը։

Եվ այսպես երկաթյա մահակից թղթե մուրճի փոխակերպված Վանեցյանը ներկայումս փորձում է վերակենդանալու նոր աղբյուր գտնել, որն է՝ Արցախը կամ էլ Արցախի հաշվին պոպուլիզմով զբաղվելու տխրահռչակ պրակտիկան։ Իհարկե մենք ի սկզբանե գիտեինք , որ ԱԱԾ տնօրենը առանձնապես չի փայլում մտքի թռիչքով և դժվար թե կարողանա որևէ նորարար մոտեցմամբ աչքի ընկնել։ Պետք է նկատեմ, որ իսկապես չենք սխալվել մեր նախնական դատողություններում, քանի որ քաղաքական նորարարության համար անկարող Վանեցյանը, մտավ հենց այն ծիսակարգի մեջ, որի մեջ խրված են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Չէ՞ որ նրանք էլ են փորձում վերակենդանանալ Արցախի հաշվին և Արցախի միջոցով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում