Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

Սա ստիպում է մտածել, որ այս իշխանությունը ևս շարունակում է խնդրի լուծումը փնտրել տարածքների շուրջ առևտրի շրջանակներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ո՞րն է այն լուծումը, որ ընդունելի կլինի երեք կողմերի համար։

-Գուցե ականջահաճո հայտարարություն կարող ենք սա համարել, բայց նաև ստիպված եմ արձանագրել, որ բանակցային գործընթացում ներկայումս ձևավորված կոնկրետ իրավիճակի հետ այն կապ չունի: Պաշտոնական Երևանը, ինչպես և նախկինում տարիներ շարունակ, չի կարողանում փոխկապակցել Արցախի ներկայիս տարածքի ու ակնկալվող կարգավիճակի խնդիրները և սա արտացոլված է ՀՀ կառավրության ծրագրում առկա հակամարտության կարգավորմանը վերաբերվող առաջնահերթություններում՝ մեր գործող իշխանությունները մեկ բառով անգամ չեն ակնարկում, որ Արցախի ներկայիս տարածքային ամբողջականության ապահովումն իրենց համար հանդիսանում է առաջնահերթություն: Սա ստիպում է մտածել, որ այս կառավարությունը ևս շարունակում է խնդրի լուծումը փնտրել տարածքների շուրջ առևտրի շրջանակներում: Սա փակուղի է, քանի որ մեր դեպքում եթե համաձայն ես, որ տրածքները հանձնման ենթակա են, ապա, ինքնաբերաբար ճանաչում ես դրանց նկատմամբ այսօր քո ունեցած վերահսկողության անօրինականությունը: Իսկ անօրենների հետ ոչ թե բանակցում են զավթված ավարն արդարացիորեն կիսելու շուրջ, այլ պարզապես վերականգնում են օրինականությունը՝ բանակցելով կամ ուժի կիրառման միջոցով, ինչը և ձգտում է անել այսօր Ադրբեջանը: Մենք պետք է փոխենք սեփական անարդյունավետ մոտեցումները՝ տարածքային ամբողջականության պահպանման հրամայականը մեր քաղաքականության մեջ պետք է վերջապես ներդաշնակեցվի Արցախի՝ Ադրբեջանից լիարժեքորեն անկախ կարգավիճակի իրավական ճանաչման պահանջի հետ: Կան սկզբունքներ, որոնց կիրառումը կարող է բոլոր կողմերի համար կարգվորման արդար, ուստի նաև արժանապատիվ տարբերակ ապահովել:

-«Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»,- նշել է Փաշինյանը: Նույնիսկ այս հայտարարությունից հետո Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը, եւ մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Ավելին, ՄԱԿ ԳԱ օրերին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ էր արել եւ հետ շպրտվել։ Արդյո՞ք այդ դեպքում արժե շարունակել նույն ոգով խոսել Ադրբեջանի հետ, թե՞ հայկական կողմը պետք է, ընդհակառակը, կոշտացնի հռետորաբանությունը։

-Արդեն ասացի, թե ինչու վարչապետի կոնկրետ այս հայտարարությունը բանակցային գործընթացի վրա ազդելու ներուժ չի կարող պարունակել: Առհասարակ, հռչակագրային գործելաոճը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ զուգորդվում է շատ կոնկրետ ծրագրային գործողություններով, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել մեզ համար վտանգավոր զարգացումները և բանակցությունների հունը փոխել: Առնվազն՝ խոսելուն զուգահեռ նաև գործել է պետք:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում