Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Պոպուլիզմին պետք է վերջ տրվի. «Առաջինը ես կծափահարեմ, եթե Փաշինյանի ուժը պատի այդ ամենն իրագործել»

«Նախկինները Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,- այդ մասին սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությանը, թե իրենք մտադիր են հայտարարել, թե ինչպես են շարունակելու քաղաքական պայքարը։

«Էդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,- ասել է վարչապետը` նշելով, որ դա իր ցանկությունը չէ, այլ ժողովուրդը թույլ չի տա:

Փաշինյանը նաև շեշտել է, որ նախկին երկու նախագահները պետությունից թալանածը վերադարձնելու են կոպեկ առ կոպեկ. «98-ից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Ես արդեն 20 տարի է՝ այդ մասին բարձրաձայնում եմ, բայց լսող ու կատարող չկա։ Աստված տա, եթե ուժը պատի, թող անի, առաջինը ես կծափահարեմ»։

Միևնույն ժամանակ Վարդանյանը շեշտեց. «Ես առայժմ որևէ գործուն քայլ չեմ տեսնում այդ ուղղությամբ, միայն բառեր են, դատարկաբանություն, ուրիշ ոչինչ, դեմագոգիայից այն կողմ ոչինչ չի անցնում»։

Քաղաքագետը նշեց՝ այս հարցի շուրջ շատ է մտածում, բայց հանելուկի բացահայտումը չկա. «Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մի բան ասում, հետո հակառակն անում, կամ երկու բան ասում ու ոչինչ չանում։ Ես դա չեմ հասկանում, գուցե Վանեցյանի հրաժարականի պատճառը հենց դա էր։ Եթե ուշադրություն դարձրիք, նա շատ դիպուկ պատասխան տվեց՝ ասաց, որ ժամանակը կգա, կտեսնենք՝ ով կհայտնվի աղբանոցում։ Իսկ այսպես շարունակվելու դեպքում ակնհայտ է, թե դա ով կլինի»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ նախկինների վերադարձի հետ կապված, ասաց. «Պարոն Փաշինյանը վերջին շրջանում այնպիսի հայտարարություններ է անում, որ ֆանտաստիկայի ժանրից է։

Ժողովուրդն ինքը կորոշի՝ ում է թույլ տալիս վերադառնալ կամ լուսանցքում մնալ։ Պարոն Փաշինյանը թող մտածի, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում իր կուսակցությունը 70 տոկոս է ստացել, բայց հիմա երևի մոտ 40 տոկոս է իրենց վարկանիշը։ Լավ կլինի պոպուլիզմին ու դեմագոգիային վերջ տրվի»։

Համբարյանն ընդգծեց. «Անթույլատրելի է նաև ժողովրդի անունից եկեղեցու վրա հոխորտալը, գործող իշխանությունները չպետք է աշխարհիկ կյանքին խառնվեն։ Թող ոչ թե ժողովրդի, այլ իր ընտրողների անունից խոսի»։

Քաղաքագետը կողմ է թալանածի վերադարձին, բայց ոչ միայն Քոչարյանի ու Սարգսյանի մասով. «Այն հարուստ օլիգարխները, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք քաղաքի կենտրոնում սեփականաշնորհումներ են արել կոպեկներով՝ թող վերադարձնեն, կամ պարոն Փաշինյանը թող պարզի՝ այդ օբյեկտները քանի կոպեկով են այդ անձինք ձեռք բերել։ Այդ պարագայում կողմ եմ նաև, որ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը ունեցվածքային վեթինգի ենթարկվեն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում