Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դաշտերում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ:
«Կարևոր է նշել, որ ՄԱԿ ԳԱ-ի նախորդ տարվա ընդհանուր քաղաքական բանավեճերը չեն հասցրել հակամարտության քաղաքական կարգավորման ոչ մի առաջընթացի՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում երկու պետությունների առաջնորդների ուղիղ շփումներին և ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին»,- ասել է արտգործնախարարը:
Նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է այդ գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը:
Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի: