Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուս»-ի հարձակվող Մարկո Վուչինիչի տրանսֆերը: TalkSport-ի հաղորդմամբ` «զինագործներ»-ը պատրաստ են 12 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
30-ամյա հարձակվողը կարող էր լքել «Յուվենթուս»-ը դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն թուրինյան ակումբը համաձայնության չեկավ ոչ «Արսենալ»-ի, ոչ էլ «Ինտեր»-ի հետ:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վուչինիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ:








































