Լուրեր
Մենք հստակ չենք ձևակերպում մեր քաղաքական հայեցակարգը․ Սահակ Պողոսյան

«Լյուստրացիայի մասին խոսվում է արդեն 30 տարի. իրականում լյուստրացիան արդեն տեղի է ունեցել հասարակական գործառույթների մակարդակի վրա, ուղղակի դրա արդյունքները չեն ամրագրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արվեստագետ Սահակ Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքական դաշտի մաքրազերծումը օատրերկրյա գործակալներից և մյուսներից պետք է վաղուց արված լիներ, երբ որ անկախությունը հռչակվեց:

Արվեստագետի դիտարկմամբ՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, խորքային գործառույթ է. «Համաշխարհային քաղաքական և մշակութային հակասությունների թատերաբեմն այսօր դարձել է Հայաստանը, որովհետև այստեղ, իրավամբ, քաղաքակրթությունների պայքար է տեղի ունենում՝ արևմտյան քաղաքակրթության և ռուսական, արևմտյան սփյուռքն իր արժեհամակարգն է ներմուծում Հայաստան, ռուսականը՝ իր բոլորովին հակադիր արժեհամակարգը, և այստեղ տեղի է ունենում արժեքների բախում: Մշակութային այդ տարբերությունների նշաններն ակնհայտ են… Հստակ չի ձևակերպվում մեր քաղաքական հայեցակարգը, պարտադրված կախվածությունները թույլ չեն տալիս դա: Ներմուծվել է կոմպլեմենտարիզմի գաղափարը, բայց իրականում չենք կարող երկու պարանի վրա քայլել, մեր պատմությունը ցույց է տալիս, որ դրանից մենք միշտ տուժել ենք»:

«Եթե չենք կարող եվրոպական արժեքներ կրող մարդկանց տեր կանգնել, ոչինչ չենք ունենա»,- ընդգծեց Սահակ Պողոսյանը՝ հավելելով, որ գործող իշխանությունները հասկանում են դրա կարևորությունը և կամուրջներ են փնտրում դեպի արևմտյան մշակույթը, արժեքները և դեպի այդ իրականությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *