Չինական Ցզյանսու նահանգում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով դեպքի վայրում զոհվել է 36 մարդ, ևս 36 մարդ վիրավորվել են: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանություններին:
Անցած շաբաթ արագ մայրուղու վրա 69 ուղևորներով ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գիծ և բախվել բեռնատար ավտոմեքենայի:
Ավտոբուսի մանևրի պատճառը, որը հանգեցրել է վթարի, հետաքննության նախնական տվյալներով, եղել է տրաքած առջևի անիվը: