SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ գալակտիկայի մեր մասում այլմոլորակայիններ գոյություն չունեն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նա պնդել է, որ այստեղ, իր տեղեկություններով, միակ բանական էակները մարդիկ են:
«Գուցե այնտեղ կա կյանք, սակայն մենք չենք տեսել դրա նշանները: Եթե դուք ինձ հարցնեք, թե ես ինչ գիտեմ այլմոլորակայինների մասին, ես կասեի, որ ես կուզեի իմանալ՝ կա՞ն արդյոք դրանք»,- ասել է նա:
Մասկը հավելել է, որ դրա նշանները չկան: