ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիի հնարավոր իրավահաջորդ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական գործիչները պատժամիջոցներն օգտագործում են որպես զենք: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նա հստակեցրել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական հակամարտությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ կիբերտարածությունում և առևտրի, տնտեսության ու հումքային ռեսուրսների հասանելիության հետ կապված ոլորտներում:
«Որպես գործիք կիրառվում են պատժամիջոցները, մաքսերը, արտարժույթների դևալվացիան և տեխնոլոգիաների հարկադրված փոխանցումը»,- հայտարարել է նա:
Նա չի հստակեցրել՝ ինքը նկատի ունի՞ արդյոք կոնկրետ պատժամիջոցներ ինչ-որ երկրի դեմ: