ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում հրապարակել է տեսաուղերձ՝ կապված իր նկատմամբ իմպիչմենտ կիրառելու Դեմոկրատական կուսակցության հերթական փորձի հետ:
ԱՄՆ առաջնորդը տեղի ունեցածը անվանել է ԱՄՆ քաղաքական պատմության մեջ «մեծագույն խարդախություն»:
«Դեմոկրատները ցանկանում են խլել ձեր զենքը, առողջապահությունը, ձայնը, ազատությունը, դատարանները, նրանք ցանկանում են խլել ամեն ինչ: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է Թրամփը:
Նա հավելել է, որ դեմոկրատներին թույլ չի տա իրեն կանգնեցնել:
ԱՄՆ նախագահը հերթական անգամ կրկնել է, որ հանրապետականները փորձում են «չորացնել ճահիճը», որովհետև «խաղասեղանի վրա դրված է երկիրը»:
They are trying to stop ME, because I am fighting for YOU! pic.twitter.com/xiw4jtjkNl
— Donald J. Trump (@realDonaldTrump) September 28, 2019