Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հերքել է ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը:
«Վերջին ամսվա ընթացքում իմ տրանսֆերը վաճառեցին «Ատլետիկո»-ին, «Վալենսիա»-ին, «Մոնակո»-ին և «Ինտեր»-ին: Ըստ էության, լոնդոնյան ակումբի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է դեռ երկու տարի:
«Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելուն պես հայտարարել եմ, որ այստեղ կանցկացնեմ պայմանագրով նախատեսված բոլոր 5 տարիները: Այն ժամանակից ոչինչ չի փոխվել»,- Indipendent-ը մեջբերում է Տորեսի խոսքերը:









































