Սոցցանցերն ազդել են նաև քրեական հեղինակությունների վրա։ Նրանք սկսել են իրենց անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակել, ինչը հակասում է «օրենքով գողերի» սկզբունքին։ Այս մասին ասել է քերական ոստիկանության նախկին պետ Եվգենի Խարլամովը։ Դրա վառ օրինակն է Լոտու Գուլին (Նադիր Սալիֆով), որը համացանցում հրապարակել է իր ռոմանտիկ պարը՝ կարմիր հագուստով մի կնոջ հետ։
«Այժմ այդ մասով ամեն ինչ փոխվել է։ Նա ոչնչով չի տարբերվում և, ըստ երևույթին, ցանկանում է ցույց տալ, որ իրեն ոչինչ խորթ չէ, ներառյալ՝ գեղեցիկ կանանց շրջապատում գտնվելը»,-եզրափակել է Խարլամովը։