Դոնալդ Թրամփը տեսագրություն է հրապարակել, որում պատմում է դեմոկրատ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի կոռուպցիոն գործունեության մասին։ Դրա համաձայն՝ Բայդենն իբր մտադիր է եղել Ուկրաինային փոխանցել 1 մլրդ դոլար, բայց հրաժարվել է դա անել այն դեպքում, եթե իր որդու դեմ քրեական գործը չկարճվի, իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինն աշխատանքից չազատվի։
Թրամփը Twitter-ի իր էջում է հրապարակել տեսագրությունը՝ «Ես չորացնում եմ ճահիճը» խորագրով։
Դրանում Պյոտր Պորոշենկոն և Արսենի Յացենյուկն են, որոնց կառավարման շրջանում են ծավալվել գործողությունները Burisma ընկերության շուրջ։
«Դատախազն ազատված չէ, դուք գումարը չեք ստանում»,-տեսագրությունում ասել է Ջո Բայդենը։