Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Փաշինյանը պետք է հասկանա՝ Ադրբեջանի պատերազմական, ցեղասպանական նկրտումներն այդպիսի լեզվով չենք կարող սանձել

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Վարչապետն իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հատկանշական է համարել, որ ինքն առաջին հայ ղեկավարն է, որը նման դիրքորոշում է հայտնել հակամարտության կարգավորման վերաբերյալ, և իրեն խստորեն քննադատել են իր երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջև. «Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն։ Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով Ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար»։

Ընդգծելով, որ Իլհամ Ալիևն այս ուղղությամբ որևէ քայլ չի արել, նա նրան կոչ է արել ընդունել բանաձևը, պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս հարցում Փաշինյանին քննադատողների շարքում է. «Ես կարծում եմ, որ նման հայտարարությունը նրան վայել չէ սոսկ այն բանի համար, որ պարզապես անլուրջ է։ Ցանկացած բանակցություն ենթադրում է փոխզիջում բոլոր կողմերի համար։ Այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայն էր փուլային տարբերակով 7 շրջան հանձնելուն, Ռոբերտ Քոչարյանը Քի Ուեսթում նույնպես բանակցում էր տարածքներ հանձնելու շուրջ, Սերժ Սարգսյանը ևս պարբերաբար խոսել է տարածքներ հանձնելու անխուսափելիության և այդ կերպ կարգավորման հասնելու մասին։ Նրանք բոլորը այդպիսի բանակցություններին մասնակցելով փորձել են ինչ-որ չափով հաշվի առնել Ադրբեջանի շահերը»։

Քանանյանը պնդում է՝ ՀՀ նոր իշխանությունները չպետք է անիմաստ և դատարկաբան ելույթներ ունենան Ադրբեջանի համար ընդունելի լինելու մասին. «Ադրբեջանն է սանձազերծել Հայաստանի դեմ ցեղասպանական պատերազմը՝ ձգտելով ոչնչացնել Արցախի և հնարավորության դեպքում՝ նաև Սյունիքի հայությանը։ Ադրբեջանն այդ տարածքները ստացել է որպես հետևանք Հայոց ցեղասպանության։ Ու այս իմաստով Ադրբեջանը պետք է հաշտվի իր ցեղասպանական ագրեսիվ քաղաքականության ու պատերազմական փորձերի ձախողման հետ ու ընդունի իրականությունը։ Սրանք վերամբարձ խոսքեր չեն, իրականությունն արտացոլող հանգամանքներ են, իսկ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ վարչակարգերի, դեռևս օժտված է շատ լայն ժողովրդական աջակցությամբ, օտար եզրույթով՝ լեգիտիմ է, և պարզապես իմաստ չկա այդպիսի շատ սխալ ձևակերպումներով հանդես գալու։ Դա ոչ մի օգուտ չի տալու Հայաստանին և վնասելու է իր հեղինակությանը որպես ադեկվատ ու երկրում իրավիճակին տիրապետող գործչի»։

Մեր այն դիտարկմանը, թե մենք տևական ժամանակ է՝ Իլհամ Ալիևին կոչ ենք անում, ձգտում խաղաղ կարգավորման, մասնակցում բանակցությունների, իսկ հակառակորդն այդ բանակցություններից առաջ դիվերսիոն փորձ է անում, ու ստացվում է, որ մենք անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղվում, Քանանյանն արձագանքեց. «Իրականում Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները երբեք էլ միտված չեն եղել հակամարտության վերջնական և իրական կարգավորմանը, որովհետև իրականում գոյություն չունի կարգավորման մի տարբերակ, որն ընդունելի է բոլոր կողմերի համար։ Այդ իմաստով, այո՛, բանակցությունները ժամավաճառություն են, բայց ես դեմ չեմ, որ Հայաստանը շարունակի մասնակցել բանակցություններին։ Պարզապես հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված բանակցությունները պետք է տևեն հնարավորինս երկար, որպեսզի նոր իշխանությունը կարողանա իսկապես բուժել նախորդ ապապետական վարչակազմերի թողած վերքերը, ուժեղացնի բանակը, հասարակությունը, լուծի Արցախի միացման խնդիրը, լայնածավալ վերաբնակեցում իրականացնի Արցախի ազատագրված տարածքներում, որպեսզի անխտիր բոլորին վերջնականապես կանգնեցնի կատարված փաստի առաջ»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ հասկանալի է, որ Փաշինյանը հանուն դիվանագիտության է այդպիսի ելույթներ ունենում, և դրա հետևում չկա նվազագույն դավադրության փորձ: «Բայց նա պետք է հասկանա, որ աշխարհին ու Ադրբեջանին չի կարող այդպիսի լեզվով զարմացնել։ Ադրբեջանի պատերազմական, ցեղասպանական նկրտումներն այդպիսի լեզվով չենք կարող սանձել։ Շատ ավելի արդյունավետ կլինի Հայաստանի դիրքերի հստակ ամրագրումը, Ադրբեջանին զիջելու ոչինչ չկա, Ադրբեջանը պետք է հաշտվի իր իսկ սանձազերծած պատերազմի հետևանքների հետ, և եթե չի ցանկանում նորից տարածքներ կորցնել, պետք է նա ձգտի խաղաղության ու շփման գծում լարվածության թուլացման ու առհասարակ Հայաստանի հետ խոսի տարածքային նոր տարանջատման ու առկա սահմանների ամրագրման մասին, ինչը հայ ժողովրդի կողմից արդեն իսկ մեծ զիջում կլինի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում