Tuesday, 03 10 2023
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը
ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն

Փաշինյանն առաջ է քաշել երկու հստակ ուղերձ. փուլային տարբերակի կամ նոր թեզի առաջ քաշում գոյություն չունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորների միջև հեռակա բանավեճը գնալով ավելի սուր երանգներ է ստանում։ Վարչապետը, Լոս Անջելեսում տեղական և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների հետ ասուլիսի ընթացքում կրկին անդրադառնալով նախկին իշխանությունների վերադարձի հնարավորությանը, դա բացառել էր և նաև ընդգծել, որ նրանք պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձնեն պետությունից թալանածը։ Ավելին, ըստ Փաշինյանի՝ նախկին նախագահները պետք է լինեն այն իրավիճակում և ունենան այն ունեցվածքը, ինչ-որ կար մինչև 1998 թվականը։

Բնականաբար, այս հայտարարությունը չէր կարող դուր գալ նախկին նախագահին և նրա մերձավորներին։ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այս հայտարարությունը պրոյեկտել է Ղարաբաղյան հակամարտության վրա և, մասնավորապես, նշել. «1998-ից առաջ եղած ստատուս-քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։ Քոչարյանը նաև թույլ չտվեց, որ Արցախը Նիկոլի քաղաքական հայրիկի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

Հիմա, եթե նա ուզում է վերադարձնել այս ստատուս-քվոն, ապա թույլ չենք տալու։

1998-ի միայն մեկ ստատուս-քվո պետք է վերականգնել՝ պատմության աղբանոցը նետել ու վերջնականապես փակել պարտվողականության էջը՝ դրա հիմնադիրով ու մնացուկներով հանդերձ»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ նոր իշխանությունների՝ Ղարաբաղյան հակամարտության տեսլականի մասին խոսելիս հստակ կարող ենք նշել հետևյալը։ «Դեռևս այդ ուղղությամբ, որպես նոր քայլ, կարող ենք նշել միայն երկու ուղղություն։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելու են ամեն ինչ, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային գործընթացի սեղանի շուրջ։ Երկրորդ՝ Ստեփանակերտում ելույթի ժամանակ նա ասաց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Եթե համեմատենք այս երկու հայտարարությունները, որոնք մասնավոր մարդու հայտարարություններ չեն, մենք կարող ենք առաջինում տեսնել երկրորդի և երկրորդում առաջինին հակասող մտքեր, երբ չի բացահայտվել, թե ինչքանով է Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց նպաստելու հակամարտության կարգավորմանը։ Երբ 1999-ից հետո Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, այնպիսի իրավիճակ էր, որ բանակցությունները կա՛մ պետք է դադարեին, կա՛մ միայն Հայաստանը տաներ բանակցությունները, այդ ժամանակ որոշվեց ընտրել երկրորդ տարբերակը։ Հիմա, եթե ներկա իշխանություններն ի սկզբանե հայտարարեցին, որ Ղարաբաղը հետ են բերում բանակցությունների սեղան, որոշակի հարցեր են առաջանում։ Եթե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ապա մենք ընտրում ենք հակամարտության լուծման ամենասկզբնական տարբերակը՝ 1989 թվականի դեկտեմբերին ընդունված որոշման տարբերակը, որով ՀՀ ԳԽ-ն համաձայնություն էր տալիս Ղարաբաղն իրեն միավորելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ այլ նորույթ, առաջնահերթ քայլ, փաստաթղթի հրապարակայնացում կամ որևիցե նոր թեզի առաջ քաշում այժմ գոյություն չունի. «Բայց պետք է նաև նկատի ունենանք, որ ընդհանուր բանակցային գործընթացը գաղտնի է, և բացառված չէ, որ բանակցությունների ընթացքում Փաշինյանը և Զոհրաբ Մնացականյանը մի նոր բան առաջարկած լինեն միջնորդներին ու Ադրբեջանին, որը կարող է որոշ կետերով կրկնել ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի չարչրքված փուլային տարբերակը։ Եթե կա նման բան, ապա հնարավոր է խոսել, որ այդ սկզբունքները վերակենդանացվում են։ Բայց քանի որ հրապարակային հայտարարություն կամ քայլ չկա, մենք չենք կարող որևէ դատողություն անել»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ ամենավերջին փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, որը իրենից հետո թողել է Սերժ Սարգսյանը. «Չի կարելի համարել այդ փաստաթուղթը փուլային, դա փաթեթային տարբերակ էր, որը ենթադրում էր փոխզիջումային ինչ-որ բան։ Բայց նաև նշեմ, որ նույնիսկ այդ սկզբունքները պաշտոնապես գաղտնազերծված չեն»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությունը ներքաղաքական դիսկուրս դարձնելուն, քաղաքագետը նշեց. «Հայաստանի յուրահատկությունն այն է, որ Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դա գալիս է մեր իրավիճակի յուրահատկությունից, կիսապատերազմական իրավիճակից։ Սրա համատեքստում հասկանալի է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, մեկը մյուսին մեղադրելու համար, սոցիալական, տնտեսական, ժողովրդավարացման գործընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի կողքին միշտ առաջին պլան է բերում նաև Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ հակառակորդ կողմի անկարողության փաստարկը։ Սա ես դիտարկում եմ որպես քաղաքական տեխնոլոգիա։ Նրանք, ովքեր ասում են, որ ներկաները ծախում են Ղարաբաղը՝ իրականությանը չի համապատասխանում, մյուսները գալիս են նախկիններին են մեղադրում։ Սա պարզապես դարձել է ներքաղաքական պայքարի գործոն մեկը մյուսի դիրքերը թուլացնելու համար։ Սա գալիս է հակամարտության չկարգավորված լինելուց, աշխարհաքաղաքական իրավիճակից, միջնորդ հանդիսացող կողմերի շահադիտական նպատակներից, որոնք ամեն անգամ մի առիթով կամ սրում կամ արհեստականորեն սառեցնում են հակամարտությունը»։

Քաղաքագետի դիտակմամբ՝ 90-ականների սկզբին Ղարաբաղի հարցը միջազգայնացնելով՝ մենք 30 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ ինչ-որ պահի այդ հարցի լուծումն այլևս դուրս կլինի Հայաստանի ու Ադրբեջանի վերահսկողությունից. «Ու այդ հարցի լուծման բանալին կհայտնվի աշխարհի խոշոր գերտերությունների սեղանին։ Այնպես որ, ներկա պահին հակամարտության միջազգայնացումը ստեղծել է իրավիճակ, որ Երևանն ու Բաքուն չունեն այդ հակամարտության լուծման մենաշնորհը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում