Thursday, 18 04 2024
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել

Քոչարյանի աջակիցների աննախադեպ ցինիզմը և ոստիկանության օպերատիվ արձագանքը

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ֆեյսբուքյան լայվի միջոցով դատավորին հետապնդած ու նրա նկատմամբ բարոյական ճնշում գործադրած անձը Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն է, որը ձերբակալվել է:

Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, այն խիզախ կինը, որը՝ չնայած ճնշումներին, հրաժարվեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ու առնվազն տարակուսելի է, որ այս պատասխանատու գործառույթն իր ուսերին վերցրած դատավորը գոնե մինչև երեկ չի եղել պետական պահպանության ներքո, անգամ՝ Հայկ Հարությունյանի սպանությունից կամ ինքնասպանությունից հետո, երբ գրեթե ողջ հասարակությունը կոնսոլիդացված տեսակետ արտահայտեց Ռոբերտ Քոչարյանի ձեռագրի վերաբերյալ, ավելի ստույգ՝ նախկին ոստիկանապետի սպանությունը կապելով երկրորդ նախագահի անվան հետ:

Անհասկանալի է, որ անգամ այս զազրելի հանցագործությունից հետո դատավոր Դանիբեկյանը եղել է միանգամայն անպաշտպան՝ թիրախավորվելով Քոչարյանի աջակիցների կողմից ու պարզ չէ, թե ինչքան կշարունակվեր նման վիճակը, եթե երեկվա միջադեպից հետո հանրային աղմուկ չբարձրացներ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որին, բարեբախտաբար, արագ արձագանքեց ոստիկանությունը՝ թիկնապահ տրամադրելով դատավորին:

Հուսանք, որ հուսալիորեն պաշտպանված կլինեն նաև Դանիբեկյանի ընտանիքի անդամները, Մարտի 1-ի գործով անցնող առանցքային վկաները, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը և այլք:

Իշխանության մյուս ճյուղերն, անշուշտ, չպետք է միջամտեն ընթացող դատավարությանը, սակայն պարտավոր են մենակ ու անպաշտպան չթողնել դատավորին, որն արդարադատություն իրականացնելիս ենթարկվում է երկրորդ նախագահի կողմնակիցների ամենաբիրտ ճնշումներին:

Առհասարակ, իշխանությունը պետք է զգոն լինի և թույլ չտա, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ բռնությունների և ահաբեկչության ճանապարհով, երկրում առաջացնի քաոտիկ վիճակ՝ սերմանելով վախի և անվստահության մթնոլորտ:

Ամենախիստ ձևով պետք է պատժվեն մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում արդարադատությանը, «հիբրիդային պատերազմին» բնորոշ շանտաժային լեզվով են խոսում օրինակարգ իշխանության հետ:

Որևէ կերպ չպետք է թույլատրվի վերադարձ արյունոտ տասնամյակին, երբ բոլոր հարցերը լուծվում էին կրակոցների միջոցով:

https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում