Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մենկանաբենլ է ԱՄՆ առաջնրոդ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի սկիզբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ առաջնորդն «ամեն օր աշխարհի նախագահներին և վարչապետներին» կոչ է անում շանտաժի ենթարկել այլ երկրներին, նաև Վենեսուելային։
Մադուրոն ասել է, որ շանտաժը դրսևորվում է տնտեսական ճնշումներով, վարկերից զրկելով ու հարձակումներով։
«Նրան պետք է հազարավոր իմպիչմենթներ հայտարարեն՝ Վենեսուելայի դեմ աշխարհը շանտաժի ենթարկելու համար»,-հավելել է Մադուրոն։