Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Քուրթ Վոլքերը հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել բողոքի հրապարակվելուց մեկ օր անց, որը վերաբերվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու զրույցին։
Բողոքում հիշատակվել է Վոլքերի անունը։ ԱՄՆ պետքարտուղարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։