«Հայաստանում տարբեր վիճակագրություններ վկայում են, որ ցանկացած կին, անկախ բռնության տեսակից, ենթարկվում է բռնությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը՝ հավելելով, որ բացը լրացնելու համար երկու ուղղությամբ պետք է աշխատենք. առաջինը օրենսդրությունն է և միջազգային օրենսդրությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայանում է շատ տարբեր միջազգային կոնֆերասների, կարևորագույն միջոցառումների, որի ժամանակ Հայաստանը բավականին բաց է, որտեղ պայքարում են մարդու իրավունքների ու նաև կնոջ իրավունքների համար:
Աննա Նիկողոսայնը նշեց, որ միջազգային նմանատիպ պարտավորագրերը մնում են թղթի վրա և ի կատար չեն ածվում. «Մեր դերը, որպես քաղաքացիական հասարակության անդամներ, կայանում է նրանում, որ փորձենք գրված փաստաթղթերը կյանքի կոչել»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր պետությունը պարտավոր է պաշտպանել մեզ:
Նա նաև ասաց, որ, այնուամենայնիվ, տարիներով բռնության ենթարկված կանայք մի օր ուժ են գտնում իրենց մեջ, բարձրաձայնում, թե ինչ է իրենց հետ կատարվել և փորձում լուծումներ գտնել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































