Բրիտանական Stena Impero նավթային լցանավը, որին ազատ են արձակել Իրանում 2 ամիս կալանքից հետո, մտել է ԱՄԷ տարածքային ջրերը, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ լցանավը մտել է Ռաշիդ նավահանգիստ։
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Stena Impero-ն լքել է Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստը և ուղղվել միջազգային ջրեր։