ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հարցաքննության է կանչել պետքարտուղար Մայք Փոմպեոյին՝ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի պատճառով, փոխանցում է CNN-ը։
Հարցաքննության է կանչվել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։
Ցուցմունքը տեղի կունենա հոկտեմբերի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ Կոնգրեսը երկշաբաթյա ընդմիջման կլինի։
Կոնգրեսում նաև հայտարարել են, որ նախատեսված են պետքարտուղարության 5 պաշտոնատար անձանց պաշտոնանկություններ, որոնք հիշատակվում են՝ հետաքննության հետ կապված։