Ֆրանսիայի դատական համակարգի համար անսովոր դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայի Տուր քաղաքում: Ինչպես հայտնի է դարձել RTL ռադիոկայանին, դատավորը սպանության գործը հետաքննելիս որպես վկա հարցաքննել է Տանգո անունով լաբրադորի, որը դարձել էր իր տիրոջ սպանության ականատեսը: Շունը, ըստ դատավորի, պետք է օգներ ճանաչել հանցագործին:
Նման գործողության դատավորին հուշել են սպանված 27-ամյա երիտասարդի ազգականները, որոնք պնդում են, որ սպանությունից հետո 9-ամյա շունը դարձել է անհանգիստ ու նրան տանջում են մղձավանջները:
Փորձն անհաջողություն է ունեցել, ու Տանգոն չի արձագանքել ոչ մի «հարցի»:










































