Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նախկին համակարգը լծված է եղել մարտի 1-ի իրադարձությունները կեղծելու գործին. պետք է լինեն նոր ձերբակալություններ ու մեղադրանքներ

«Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունները ինձ չեն զարմացնում։ Այդ ամենը մենք գիտեինք շատ վաղուց։ Այլ հարց է, որ դրա մասին ներկայումս խոսվում է իրավապահների կողմից։ Այդ խախտումները ֆիքսում են իրավապահները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, «7»-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանը։
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրության մեջ նկարագրված էր մի ամբողջ մեխանիզմ, թե ինչպես են նախկին պաշտոնյաները փաստաթղթեր կեղծել, կեղծ փաստաթղթերը ներկայացրել տարբեր կառույցների, փաստահավաք խմբին և անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այլ կերպ ասած՝ այդ հաղորդագրությունից պարզ էր դառնում, թե ինչպես է պարտակվել մարտի 1-2-ի դեպքերը իրավապահների կողմից։

«Ինձ համար ոչ մի նորություն չկար, զարմանալի ոչ մի բան չկար։ Մենք գիտեինք, թե ինչպես է տեղի ունեցել Մարտի 1-ը, ինչ գրություններ էին գրել, ովքեր էին հրահանգներ տվել, ապա կեղծել, հետին թվով փաստաթղթեր պատրաստել, կեղծ ապացույցներ ներկայացրել, փամփուշտներ փոխել։ Կարծում եմ, որ առաջիկայում նմանատիպ հաղորդագրություններ այլ պաշտոնյաների մասով էլի կլինեն, որովհետև 2008-ին ամբողջ համակարգը լծվել էր մարտի 1-ի իրադարձությունները կեղծելու գործին, կեղծ պատկեր ներկայացնելու գործին։ Ընդ որում՝ կեղծում էին ամեն ինչ՝ և՛ դրսին ներկայացնելու համար, և՛ դատարաններին, և՛ հանրությանը։ Բայց այդ ամենը տեղի է ունեցել մեր բոլորի աչքի առաջ»,- ընդգծեց Ոսկերչյանը։

Գրիգոր Ոսկերչյանը բնական է համարում, որ և՛ Ալիկ Սարգսյանը, և՛ Կոստանյանը, և՛ մյուսները հերքում են իրենց առնչությունը մեղադրանքներին։ Բայց ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքերով, շատ հավանական է, որ նրանք ժամանակին կարողացել են ամեն հետք վերացնել, կամ փաստաթղթերը այնպես կազմել, որ ապահովագրել են իրեն։ «Ես չգիտեմ՝ քննչական մարմինները հիմա՝ 10 տարի անց, կկարողանա՞ն լիարժեք կերպով ապացուցել այդ մեղադրանքները։ Բայց որ այդ ամենը իրականությանը համապատասխանում է, ես որ անձամբ, չեմ կասկածում։ Նման կեղծիքներ եղել են և՛ Ազգային անվտանգությունում, և՛ ոստիկանությունում։ Ամբողջ համակարգն է լծված եղել կեղծ ապացույցներ ստեղծելու գործին։ Համատարած այդ գործն էր արվում։ Բայց թե որքան է իրենց հաջողվել կոծկել այդ ամենը, և որքանով կկարողանան այսօրվա քննչական մարմինները դրանք փաստարկված, իրեղեն ապացույցներով ներկայացնել, դա այլ հարց է»,- ընդգծեց նախկին քաղբանտարկյալը։

Գրիգոր Ոսկերչյանն առավելապես կարևորում է ՀՔԾ հաղորդագրություններին հաջորդող գործընթացը, երբ այդ գործերը լիարժեք քննվեն և ուղարկվեն դատարան, այլ ոչ թե ամեն ինչ սահմանափակվի միայն հաղորդագրությամբ։ «Ես կցանկանայի, որ այդ հաղորդագրությունները նախապես լիարժեք ուսումնասիրվեին, նախապես ձեռք բերվեին լիարժեք, բավարար, անհերքելի ապացույցներ, նոր միայն հաղորդագրություն լիներ, որպեսզի հետո կասկածներ չլինեին, որ ապացույցները թույլ են, որն էլ մեղավորներին հնարավորություն կտար խուսափել պատասխանատվությունից»,- ասաց Գրիգոր Ոսկերչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում