ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ իր զրույցի շուրջ առաջացած սկանդալը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում ամերիկացի առաջնորդները չեն կարողանա խոսել օտարերկրյա գործընկերների և արտասահմանյան առաջնորդների հետ:
«Եթե նույնիսկ Ուկրաինայի նախագահի հետ այդ կատարյալ հեռախոսազրույցը չի համարվում կոռեկտ, ապա, ըստ էության, դա կնշանակի, որ Միացյալ Նահանգների ապագա նախագահներն ընդհանրապես չեն կարողանա խոսել արտասահմանյան առաջնորդների հետ»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ, Թրամփը Զելենսկիի հետ հեռախոսազրույցն անվանել էր «իդեալական»:
Դոնալդ Թրամփը պնդում է, որ քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկիի այն խոսքերը, որ հուլիսի 25-ին նրանց միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ որևէ ճնշում չի գործադրվել, ամերիկյան առաջնորդի ճշմարտացիության լավագույն ապացույցն են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամները փորձել են ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա: