«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան, ում իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին, հայտնել է, որ չի մտածել իր ապագայի մասին:
«Ապագա՞ս: «Բարսելոնա»-ի հետ հնարավոր համաձայնությունն ուրախացնում է ինձ: Բայց ներկայումս պարզապես ցանկանում եմ կենտրոնանալ «Նապոլի»-ի խաղերի վրա: Ամռանն իրավիճակը կքննարկեմ «Լիվերպուլ»-ի ղեկավարների հետ:
Մեր նպատակը երկրորդ տեղը զբաղեցնելն է: Չնայած դա դժվար կլինի: Մեծ ցանկություն կա նաև նվաճելու Իտալիայի գավաթը»,- ասել է ֆուտբոլիստը:










































