Tuesday, 16 04 2024
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գազային մահակը բարձրանում է

Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովին ընդառաջ, ներքին քննարկումներում հաճախ է անդրադարձ կատարվում գազի գնի խնդրին: Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ այն թանկանալու է: Նախորդ տարեվերջին բավականին թեժացած հարցը տարվա ընթացքում որոշակիորեն սառեց, մինչդեռ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցության ավարտի մասին չի հայտարարվել և պարզ չէ նաև, թե ինչ ընթացք ունի այդ բանակցությունը: Բայց աներկբա է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ, նաև, իհարկե, քաղաքական իրողություններով պայմանավորված, գազի հարցը աստիճանաբար դառնալու է գրեթե ամենօրյա շրջանառության առարկա: Ինչպես հայտնի է, բանակցության մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը, նախորդ տարի դեկտեմբերի 31-ին, երբ հայտնեց, որ գազի գինը 150 դոլարից սահմանին աճելու է մինչև 165 դոլար, սակայն ներքին շուկայում մնալու է անփոփոխ: Ներքին գնի անփոփոխությունը ապահովվում է «Գազպրոմ Արմենիա»-ի, այսպես ասած, ներքին ռեսուրսների հաշվին, սակայն տարվա ընթացքում ընկերությունը հայտարարեց, թե չի կարող կրել այդ բեռը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ 2016 թվականին, երբ վարչապետի պաշտոնին նշանակվեց Կարեն Կարապետյանը, հայտարարվեց, որ «Գազպրոմը» կկրի գազի գնի բեռը, եթե անհրաժեշտ լինի: Այդ հանգամանքն իսկ ակնառու վկայում է, որ գազի խնդիրը ներկայումս ունի քաղաքական ընդգծված բաղադրիչ և դրսևորում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի թավշյա հեղափոխությամբ ձևավորված իշխանության նկատմամբ: Ակնառու է, որ այստեղ բախվում է երկու խնդիր՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող էժան վառելիքի հարցը, մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության, քաղաքական անկախության հարցը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ձգտում է ոչ թե հերթական «միանվագ» պայմանավորվածությունն ունենալ գազի գնի հարցում, այլ լուծել գնագոյացման երկարաժամկետ մեխանիզմի հարց, ընդ որում՝ ԵՏՄ միասնական տնտեսական տարածության համատեքստում: Ռուսաստանը, բնականաբար, դիմադրում է դրան, քանի որ դա կնշանակի զրկվել գազի գինը քաղաքական նկատառումներով կիրառելու հնարավորությունից: Դրան զուգահեռ, Երևանը ամիսներ առաջ հայտարարեց, որ Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ գնելու համար: Այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն այցելել էր Իրան և որը նաև ռուսական կողմի հետ գազային բանակցության պատասխանատու է: Սակայն որոշակիություն, թե ինչ վիճակում է իրանական կողմի հետ այդ քննարկումը, առայժմ չկա: Միաժամանակ խոսվում է, որ Իրանը զուտ ֆինանսական առումով չի առաջարկում ռուսականից էժան գին, բայց հնարավոր է նաև ապրանքափոխանակության տարբերակը:

Իրանական այլընտրանքը ռուսական կողմի համար բանակցությունում Երևանի համար կարևոր կռվան է, որպեսզի զսպվի ՌԴ քաղաքական ճնշման գայթակղությունը:

Այդ իմաստով հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովին Երևան է ժամանելու թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչ տեղ կունենա գազի հարցը հոկտեմբերի 1-ին, դժվար է ասել, սակայն ակնառու է, որ գնի թանկացումը հարվածելու է Հայաստանի տնտեսական կարողություններին, ու նաև թերևս բերելով սոցիալական բեռի ռիսկ, ծանր դրության առաջ է դնելու Հայաստանի նոր իշխանությանը: Ինչ քաղաքական խաղաքարտեր է պահեստավորել Երևանն այդ անցանկալի հեռանկարի համար: Ակնհայտ է, որ այստեղ պահանջվելու է հանրային հզոր աջակցություն, որովհետև հարցը ոչ թե գազի, այլ Հայաստանի ինքնիշխանության գինն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում