Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Թրամփը դադար վերցրեց․ Իրանը ամերիկյան վարչակազմի անկայունությունն ընկալում է իբրև ԱՄՆ-ի պարտություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնանկությունը վերջին շաբաթների կարևոր միջազգային իրադարձություններից էր։ Ու ենթադրվում է, որ սա կարող է որոշ չափով ազդել Թրամփի բավական ագրեսիվ արտաքին քաղաքականության վրա։ Ընդ որում, սպասվում է, որ հնարավոր փոփոխությունը միջազգային և տարածաշրջանային կայունության տեսանկյունից ավելի շատ դրական կլինի, քան բացասական, քանի որ ծերունի Բոլթոնը, ինչպես հայտնի է, մի շարք հարցերում հանդես էր գալիս արմատական, կոշտ, ընդհուպ մինչև ուժային գործողություններ իրականացնելու օգտին։ Խոսքն, իհարկե, առաջին հերթին Իրանի խնդրի կամ, այլ խոսքերով՝ ԱՄՆ-Իրան դիմակայության մասին է։ Անշուշտ, ոչ միայն Իրանի մասին, բայց մեզ՝ հայաստանցիներիս, մեր տարածաշրջանի երկրներին առաջին հերթին հետաքրքրում է Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։ Եվ Նյու Յորքում արդեն իսկ մեկնարկած՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 74-րդ նստաշրջանի նախօրեին Իրանի կատաղի թշնամի, իսրայելամետ գործիչ Բոլթոնի հեռացումը նախագահ Թրամփի կողմից յուրօրինակ ուղերձ էր աշխարհին, գուցե նաև Իրանին։ Թեև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նախապես հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպում չի ծրագրում Նյու Յորքում ԱՄՆ նախագահի հետ։

Իսկ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունն արդեն հայտնի է։ Նախորդ շաբաթ Թրամփը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում Ջոն Բոլթոնին կփոխարինի Ռոբերտ Օբրայենը (Robert C. O’Brien), որն առայժմ զբաղեցնում է նախագահի՝ գերիների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը Պետդեպարտամենտում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

– Պարոն Իսրայելյան, Բոլթոնի պաշտոնանկությունը որքանո՞վ էր կապված Իրանի հարցի հետ։

– Մասնագետները, հատկապես Ամերիկայի հարցերով զբաղվող փորձագետները ասում են, որ Բոլթոնի պաշտոնանկությունը պայմանավորված էր ոչ միայն Իրանի հարցով, այլև Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի հետ կապված հարցերով և մի շարք այլ գործոններով։ Աֆղանստանում ընտրություններ են սպասվում, իշխանություններ-Թալիբան փոխհարաբերությունների հետ կապված հարցեր կան։ Կարծում եմ, որ միայն Իրանի մասով չէր։ Մեր հետաքրքրությունների տեսանկյունից, անշուշտ, ամենակարևորը Իրանի հարցն է։ Եվ Բոլթոնն էլ հայտնի է իր հակաիրանական հայացքներով, մոտեցումներով, ելույթներով։

Պետք է նշել, որ Իրանում բավական հանդարտ են վերաբերվում Բոլթոնի պաշտոնանկությանը։ Նախ՝ պաշտոնական մակարդակով արտգործնախարարը հրաժարվեց ամերիկյան լրագրողներից մեկին մեկնաբանություն տալ դրա վերաբերյալ։ Իսկ ընդհանուր առմամբ Բոլթոնի հրաժարականից, մեծ հաշվով, դրական ակնկալիքներ կամ սպասումներ չկան, որովհետև շարքային իրանցիների համար ակնհայտ է, որ Իրանի հանդեպ Թրամփի վարչակարգի որդեգրած քաղաքականությունը և ձեռնարկվող գործողություններն այն ուղղությամբ են ընթանում, որոնք Իրանի տեսանկյունից միտված չեն դրական համագործակցության և երկկողմ հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը։ Իրանում ավելի շատ սպասում են Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխությանը, քան Բոլթոնի անձի փոփոխությանը, որովհետև, մեծ հաշվով, երկու կողմն էլ իրենց նախապայմաններն առաջադրել են, և Բոլթոնի պաշտոնանկությունը գլոբալ առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ։

Գուցե կարճաժամկետ հեռանկարում Միացյալ Նահանգները փորձի այդ քայլով ինչ-որ «մեսիջներ» ուղարկել։ Դրան զուգահեռ նաև գիտենք, որ Ֆրանսիա-Իրան փոխշփումներ են տեղի ունենում։ Նախօրեին էլ Իրանի նախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում 4-րդ հեռախոսազրույցն ունեցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Գուցե նրանք փոխադարձ ինչ-որ «մեսիջներ» հղեն և փորձեն այս նոր իրավիճակում բարելավել հարաբերությունները։ Բայց, մեծ հաշվով, իրանական կողմն իր, այսպես ասած, վերջին խոսքն ասել է։ Այստեղ էլ երկիմաստ է իրանական տեսակետը։ Հոգևոր առաջնորդը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսության որևէ ձևաչափով։ Իսկ կառավարությունը փոքր-ինչ այլ տեսանկյունից է հարցին նայում՝ վերջնականապես ներկայացնելով այն պայմանները, որոնք թույլատրում են վերադառնալ «5+1+1» ձևաչափին։ Այսինքն՝ Իրանի նախագահն այն դեպքում կհանդիպի Թրամփի հետ կամ նորից կվերսկսվեն շփումները, երբ Միացյալ Նահանգները կվերադառնա «5+1+1» ձևաչափին և ամբողջությամբ կչեղարկի այն պատժամիջոցները, որոնք Թրամփը վերականգնեց իր պաշտոնավարման ընթացքում՝ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո։

– Բայց եթե Թրամփը ակնհայտորեն չի ուզում վերադառնալ միջուկային համաձայնագրին, ուրեմն ոչ մի երկխոսություն հնարավո՞ր չէ Իրանի տեսակետից։

– Համենայնդեպս, ես կարծում եմ, որ ներկա փուլում Իրանը որևէ երկխոսության չի գնա։ Կարող ենք երկու սցենար քննարկել։ Եթե իրավիճակը այնքան սրվի, որ Իրանի իշխանությունները ստիպված լինեն գնալ այդ քայլին՝ թուլացնելու լարվածությունը, ապա նման սցենար հնարավոր է։ Իրանը իր նախապայմաններն է առաջարկում՝ ասելով, որ եթե դրանք կատարվեն, ապա Ռոհանին պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ Իսկ Թրամփը պատրաստ է հանդիպել, բանակցել Ռոհանիի հետ առանց նախապայմանների։ Եթե իրանական կողմը, իր առաջադրած նախապայմանները մի կողմ դնելով, գնա հանդիպման Թրամփի հետ, ապա դա կնշանակի Ռոհանիի պարտությունը, և կստացվի, որ Թրամփը հասավ իր նպատակին։ Եվ ակնհայտ է, որ նման բանակցություններում Թրամփը առաջին րոպեից հետո իր նախապայմաններն է առաջադրելու։ Իրանում առավել քան վստահ են, որ եթե նույնիսկ տեսականորեն պայմանավորվածություն լինի, որ բանակցություններն ընթանալու են միջուկային համաձայնության շուրջ, միևնույն է, Թրամփը հանդիպման երկրորդ րոպեին բարձրացնելու է Իրանի հրթիռային համակարգերի և Մերձավոր Արևելքում Իրանի գործողությունների հարցերը։ Իրանում սա շատ լավ հասկանում են և չեն ցանկանում այս խաղի մեջ մտնել, որպեսզի նախընտրական շրջանում չդառնան ներամերիկյան քաղաքական խաղերի առարկա։

Մյուս կողմից էլ, Իրանում էլ նախընտրական շրջան է։ Եվ կարելի է մեկ օրինակ բերել, որը շատ լավ բնութագրում է Իրանում առկա մթնոլորտը, տրամադրությունները՝ կապված ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների հետ։ Իրանի հեղինակավոր օրաթերթերից մեկի սեփականատերը, որը միևնույն ժամանակ Մեջլիսի պատգամավոր է, խորհրդարանում առաջարկել էր բանակցությունների ինչ-որ փուլ սկսել Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներով, որպեսզի ամբողջ այդ բեռը չմնա արտգործնախարարի ուսերին։ Այդ բանակցությունները կարող են լինել կոնգրեսականների կամ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Առաջարկի իմաստն այն էր, որ փորձեն հասկանալ՝ ի վերջո հնարավո՞ր է ստեղծված իրավիճակում շփման կամ համաձայնության եզրեր գտնել ամերիկյան կողմի հետ։ Եվ այս պատգամավորի նկատմամբ պարզապես դատական գործընթաց սկսվեց բարձրագույն դատական խորհրդի կողմից, և նրան մեղադրեցին, որ նա իրավունք չունի խոսել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին։ Դա իր լիազորությունների շրջանակներում չէ։ Իհարկե, գործը ձերբակալությանը, կալանավորմանը չհասավ, բայց այսպիսի նախազգուշացում եղավ՝ հետաքրքիր վերնագրերով, որ «արգելված է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մասին խոսել»։ Սա լավագույնս բնութագրում է ներքաղաքական իրավիճակը Իրանում՝ ցույց տալով, որ Իրանի քաղաքական դաշտը պատրաստ չէ նման բանակցությունների, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Թրամփի հետ որևէ արդյունքի չեն կարող հասնել։

Եվ բացի դրանից՝ ինչո՞ւ ոչ, բարձրաստիճան պաշտոնյաների այս փոփոխությունները Թրամփի վարչակազմում․․․ Եթե չեմ սխալվում՝ Բոլթոնը թվով 4-րդ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր Թրամփի վարչակազմում։ 1989-ից ի վեր նախագահները երկուական խորհրդականներ են փոխել, իսկ Թրամփի դեպքում խորհրդականները շատ ավելի արագ են փոխվում։ Եվ նույնը կարելի է ասել պետքարտուղարի և պաշտպանության նախարարի պարագայում։ Այս փոփոխությունները Իրանը դիտարկում է որպես հաղթանակներ իր համար։ Եթե պայմանական հակառակորդը խնդիրներ է ունենում, ապա, բնականաբար, Իրանը դա ընկալում է որպես ամերիկյան վարչակարգի թուլությունը։ Եվ այս փոփոխությունները նրանք ընկալում են որպես ամերիկյան կողմի պարտություն, որովհետև Թրամփը չի կարողանում առաջ մղել իր ծրագրերը և ստիպված փոխում է իր պաշտոնյաներին։ Իհարկե, քարոզչական մասը մի կողմ դնելով՝ Թրամփին չի հաջողվել լուծել իր առջև դրված խնդիրները, լինի դա Լեհաստանի գործընթացը, Վարշավայի գագաթնաժողովը, Պարսից ծոցում հակաիրանական դաշինքի ձևավորումը և տարբեր այն նախաձեռնությունները, որոնք Միացյալ Նահանգները, ի դեմս Թրամփի, փորձել է կյանքի կոչել, բայց չի ստացվել կամ հաջողության չի հասել։ Սա Իրանում մեկնաբանում են որպես հաջողություն, հետևաբար այդ համատեքստում իրենք կարծում են, որ դեռևս կարող են դիմադրել և առաջ քաշել իրենց նախապայմանները՝ փորձելով եթե ոչ ստիպել Միացյալ Նահանգներին, ապա գոնե այնպիսի իրավիճակ ձևավորել, որ նա գոնե դադարեցնի հակաիրանական պատժամիջոցները։

– Նախոր տարի, երբ Բոլթոնը այցելեց մեր տարածաշրջան, մենք խոսեցինք, գրեցինք այն մասին, որ նա պահպանողական թևի ռազմատենչ «բազեներից» է, Իրաքյան պատերազմի «ճարտարապետներից» մեկը, Իրանի նկատմամբ խիստ բացասաբար տրամադրված գործիչ։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք Իրանի մասին, նշում էինք, որ թե՛ Բոլթոնը, թե՛ պետքարտուղար Պոմպեոն արմատական դիրքորոշում ունեն Իրանի վերաբերյալ։ Բայց հիմա ամերիկյան մամուլը գրում է, որ ի տարբերություն բազեական» Բոլթոնին՝ Թրամփը հիմա ավելի խաղաղ գործողությունների է տրամադրված և որոշակիորեն մեղմացրել է իր մոտեցումները։ Կամ եթե ինչ-որ կոշտ հայտարարություններ է անում, ապա դրանք կոնկրետ գործողությունների չեն վերածվում և մնում են պարզապես խոսքեր։ Դուք ի՞նչ եք կարծումԲոլթոնի հեռանալով, – պաշտոնանկությո՞ւն էր, թե՞ հրաժարական՝ դրա շուրջ էլ են վիճում, – կնվազի՞ արդյոք լարվածությունը Իրանի շուրջ, և կարո՞ղ ենք ասել, որ մեծ բախման, ռազմական կոնֆլիկտի ռիսկերը հիմա նվազել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև։

– Այո, եթե Իրանի մասով ենք խոսում, ապա գուցե կարճաժամկետ դադար վերցրեց՝ ներքաղաքական հարցերը լուծելու։ Եվ, ի վերջո, արտաքին քաղաքական այն ձախողումները, որոնք Թրամփն ունեցել է, այսինքն՝ հայտարարված նպատակներին չի հասել, գուցե այս հարցում որոշ վերանայումներ կատարվեն։ Բայց, մեծ հաշվով, Միացյալ Նահանգների համար շատ բարդ մի իրավիճակ է ստեղծվում, որովհետև մի կողմից նախագահական ընտրություններ են սպասվում և՛ ԱՄՆ-ում, և՛ Իրանում, մյուս կողմից էլ նոր գործընթացներ են սկսվում Աֆղանստանում, որտեղ ևս նախագահական ընտրություններ են սպասվում։ Եվ հետաքրքիրն այն է, որ Աֆղանստանում Իրանի և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են շատ ու շատ հարցերի շուրջ։ Ժամանակին էլ նրանք շատ հարցերում համագործակցում էին։ Եվ ես կարծում եմ, որ այս գործոնի ազդեցությամբ քաղաքականությունը Իրանի հանդեպ կարող է որոշ չափով փոխվել, որպեսզի չվնասվեն Միացյալ Նահանգների շահերը Աֆղանստանում։ Եվ Իրանն էլ կարող է այստեղ իր շահերը հետապնդել։ Այսինքն՝ որոշակի համագործակցություն կարող է լինել։

Բացի դրանից՝ Բոլթոնի հրաժարականը կարող է կապված լինել նաև Իսրայելի գործոնի և մերձավորարևելյան այլ խնդիրների հետ։ Այնպես որ, սխալ կլինի միայն Իրանի հարցի հետ կապել։ Գլոբալ քաղաքականության ոլորտում կան նա այլ կարևոր խնդիրներ։

Ինչպես գիտենք՝ Թրամփն արդեն հայտարարել է իր նոր խորհրդականի պաշտոնակատարի անունը։ Եվ երբ հաստատվի ընդհանուր ռազմավարությունը, այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե շարունակվելո՞ւ է արդյոք այն կոշտ քաղաքականությունը՝ Իրանին ծնկի բերելու, ճնշումներ գործադրելու, թե՞ կողմերը հռետորաբանությունը մեղմելու, փոխադարձ «մեսիջներ» փոխանցելու միջոցով կփորձեն հասկանալ՝ հնարավո՞ր է ի վերջո նվազեցնել այդ լարվածությունը։ Ամեն դեպքում Իրանում սպասողական իրավիճակ է, և խանդավառված չեն ո՛չ վերլուծական շրջանակները, ո՛չ մամուլը և ո՛չ էլ պաշտոնյաները։ Սպասում են՝ հաջորդ քայլը ո՞րը կարող է լինել։ Եվ ավելի շատ սպասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Իրանական մամուլի հիմնական շեշտադրումներն էլ հենց այդ տեսանկյունից էին՝ հրաժարական տվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախօրեին։ Բնականաբար, և՛ Իրանի նախագահի տեքստն է փոխվելու, և՛ Միացյալ Նահանգների նախագահի, ու կողմերն արդեն նոր իրավիճակում են պատրաստվելու իրենց հայտարարությունները հնչեցնել։ Հետևաբար, կարծում եմ՝ վեհաժողովի ընթացքում շատ ու շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանները։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում