Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

Վերին Լարսը՝ աքիլեսյան գարշապար. Խոչընդոտները կոռուպցիոն են և քաղաքական

Արդեն մեկ շաբաթ է՝ Վերին Լարսում խցանումներ են, ինչի պատճառով մի քանի տասնյակից ավելի բեռնատարներ՝ բեռնված տարբեր մթերքներով և այլ բեռներով, չեն կարողանում հատել սահմանը։ Ընդհանուր առմամբ անցակետը բաց է, սակայն խցանումներն առաջացել են այն պատճառով, որ անցակետում մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են ստուգում, որը վերջին օրերին ավելի մանրակրկիտ է արվում։ Բացի դրանից, վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին: Հայ վարորդների խոսքով՝ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ նրանց՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլև այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ է խնդրից։ Նախօրեին նախարարության մամուլի խոսնակը նշել էր, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։ «Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, և խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,- նշել էր նախարարոթւյան խոսնակը։

Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսը մեզ համար դարձել է աքիլեսյան գարշապար, որտեղ խնդիրները շատ տարբեր բնույթի են՝ սկսած եղանակային պայմաններից մինչև քաղաքական. «Կան նաև տեխնիկական խոչընդոտներ, կոռուպցիոն և քաղաքական խոչընդոտներ։ Կարծում եմ, որ հիմա մի քիչ աշխատում է քաղաքական խոչընդոտը՝ կոռուպցիայի հետ միասին։ Հիմնականում այս երկու ֆակտորն են աշխատում։ Ռուսական կողմի մաքսավորները ոչ մի բան լսել չեն ցանկանում՝ կոմպրոմիսի գնալ, ինչ-որ բան քննարկել իրենց հետ, ինչ-որ բան ապացուցել։ Իրենք եթե ցանկանան ստեղծել խոչընդոտ, դա կանեն, ու դու չես կարող համոզել, պաշտպանել քո իրավունքը։ Ստեղծված իրավիճակում էլ մնում է միայն կաշառք տալը։ Իսկ քանի որ մեր շատ վարորդներ դրա մասին գիտեն, չեն ցանկանում ժամանակ ծախսել, ինչ-որ բան ապացուցել։ Կաշառքը տալիս են և անցնում»։

Ինչ վերաբերում է քաղաքական խոչընդոտներին, ապա Մակարյանը չբացառեց, որ կարող է հրահանգ լինել ստեղծել խոչընդոտներ, որովհետև առջևում ԵԱՏՄ համաժողովն է, որը սկսվում է սեպտեմբերի 30-ին։ Հանդիպման ժամանակ նախատեսված են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումներ, և բնական է, որ այդ հանդիպումների ժամանակ կարող են օգտագործվել քաղաքական նման գործիքներ այս կամ այն խնդրի շուրջ բանակցելիս կամ հարցեր բարձրացնելիս:

«Մենք տարբեր օրինակներով գիտենք, որ տնտեսական խնդիրներ լուծելիս տնտեսական գործիքներ են օգտագործվում, բայց իրականում դրա տակ քաղաքական շահ է լինում։ Ես կարծում եմ, որ Վերին Լարսում մեկ խնդիր է հիմնականում՝ բարձիթողի վիճակ, որը ստեղծվել է արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար։ Իսկ խոչընդոտները ստեղծվում են, եթե ինչ-որ խնդիր է լինում»,- նկատեց Մակարյանը։

Միևնույն ժամանակ, տնտեսագետի խոսքով, այնպես չէ, որ հայ վարորդները իդեալական են։ Նրանք հաճախ, օգտվելով կաշառքի ֆակտորից, լիարժեք պատրաստ չեն լինում սահմանն անցնելուն։ Եթե մի քիչ խիստ ստուգում է լինում, ապա պարզվում է, որ իրենց փաստաթղթերը թերի են, բեռների ծավալը՝ սահմանվածից ավելի, մեքենաների տեխնիկական վիճակը՝ ոչ բավարար։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումներին՝ Մակարյանը նկատեց, որ շատ է խոսվում Լարսին այլընտրանք ստեղծելու մասին, բայց դրա հնարավորությունները այս պահին կարծես չկան։ Ամեն դեպքւոմ այլընտրանքային երեք ճանապարհ կա՝ ըստ Մակարյանի։

«Այլընտրանքային 2-3 ճանապարհ կա, որոնցով մեր պետությունն աստիճանաբար կարող է գնալ։ Մեկն այն է, որ այլ ճանապարհ գտնվի՝ Վրաստանի տարածքով, բայց այդտեղ քաղաքական խնդիրներ կան։ Երկրորդ ճանապարհը կարող է լինել օդային ճանապարհը, որ բեռների որոշակի տեսակներ տեղափոխվեն օդանավերով, և պետությունը սուբսիդավորի որոշակի ավիաթռիչքներ, որոնք կարվեն բեռնափոխադրման նպատակով և նման կրիտիկական իրավիճակներում կթեթևացնեն իրավիճակը»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ հաջորդ՝ երրորդ ճանապարհն ավելի երկարաժամկետ է։ Ըստ այդ ճանապարհի՝ մեր ապրանքները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկվեն, որպեսզի ֆիզիկապես մեծ քանակի ապրանքներով չպայմանավորենք մեր արտահանումը:

«Այն ապրանքները, որոնք հավելյալ արժեքով են օժտված, դրանք կարող են տեղափոխվել նաև օդային ճանապարհով։ Սա կարող է լուծում լինել։ Բացի այդ, մենք պետք է այդքան կախված չլինենք ռուսական շուկայից և փորձենք այլ երկրներ արտահանումն ուժեղացնել, փորձենք GSP+-ով ուժեղացնել արտահանումը դեպի Եվրոպա, Ամերիկա, Կանադա և այլ երկրներ։ Կարող ենք բեռնափոխադրման համար օգտագործել նաև Վրաստանի նավահանգիստները, որ չմնա միայն Լարսը։ Բայց այս ամենի համար հարկավոր են տնտեսական ներդրումներ, տնտեսական աճ, տնտեսական քաղաքականություն։ Պետությունը պետք է քաղաքականացնի տնտեսական թեման և ասի՝ մենք տրանսպորտային խնդիրներ ենք ունենում, եկեք մեխանիզմներ մշակենք, որ նման խնդիրներ չլինեն, և մեր ապրանքը մրցունակ դարձնենք այլ երկրներում։ Պետք է նվազեցվի կախվածությունը մեկ երկրից»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում