Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վանեցյանը անցյալ է. նա քաղաքական գործիչ չի եղել ու չի դառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Ձեզ համար հասկանալի՞ է, թե անցնող շաբաթ ինչ էր տեղի ունենում իշխանության ներսում, նկատի ունեմ պաշտոնաթողությունները:

– Ընդհանուր առմամբ, նրբությունները հասկանալու համար ներքին տեղեկատվության պետք է տիրապետես, բայց այդ խնդիրը գլոբալ է, և՛ աշխարհի հանրությունը, և՛ մենք՝ մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են, պետք է դա ընդունենք որպես բնական երևույթ, որը բնորոշ է աշխարհի բոլոր կառավարություններին. քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, քվե է ստանում իր ծրագրերի համար, և այդ քաղաքական ուժն է որոշում, թե որ անհատների հետ է իրականացնելու այդ ծրագիրը: Որոշ անհատներ որոշակի շրջանում ամբողջությամբ բավարարում են իրենց վրա դրված գործառույթների համար անհրաժեշտ պահանջները, որոշ ժամանակ հետո պահանջները փոխվում են, և այդ դեպքում փոփոխությունների խնդիր է առաջանում: Հակված եմ խնդրին այս տեսանկյունից նայել, չփորձենք մտնել բամբասանքների դաշտ՝ բավարարվածությանն ու անբավարարվածությանը կամ, ինչն ավելի վատ է, շպիոնամանիայով տառապենք: Չեմ բացառում նաև ներքին մարդկային հակասություններն իրար միջև, բայց դա իմ խնդիրը չէ, դա գործող վարչապետի և արդեն նախկին ԱԱԾ պետի և ոստիկանապետի խնդիրներն են, վարչապետն ինքն է նրանց նշանակել, նրանք որոշ ժամանակ իրենց գործառույթները կատարել են, հիմա որոշակի խնդիրներ են առաջացել: Ընդհանուր առմամբ, ես վարչապետի ձևավորած կառավարության կազմի հետ խնդիրներ ունեի, ոչ թե անհատների: Վարչապետին պետք է տրվեն լիազորություններ, ինքն այդ անհատներին ընտրի, երբ և ինչը հարմար գտնի, փոփոխության ենթարկի: ԱԱԾ-ին այդքան ֆունկցիաներ տալը ճիշտ չէր… Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ն, տնտեսական առումով, պետք է զբաղվեր միայն այն տնտեսական կառույցներով, որոնք դրսի հետ են շփվում…

– Կարծում եք, որ այդքան շատ գործողությունների մեջ ներգրավվելը ԱԱԾ-ի համար եղել է բախտորո՞շ:

– Գիտեք՝ մեծ իշխանությունը նաև մեծ պատասխանատվություն է, այո՛, ես գտնում եմ, որ այդպես է: Շատ ուժ ունենալը նաև շատ որոշումներ կայացնելու խնդիրներ է առաջացնում, նաև սպասելիքներն են մեծանում շատ ուժ ունեցողից:

– Ոչ չարաշահելով:

– Խնդիրը չարաշահման ենթատեքստում չեմ նայում, չեմ ուզում մտնել այդ դաշտ՝ չարաշահել է, թե ոչ, արտաքին քաղաքական կապով հրահանգներ կատարել է, թե ոչ, ընդհանուր առմամբ, լավ բան չեմ տեսնում, որ մարդուն գեներալի կոչում են տալիս, և երկու ամիս հետո հակառակ փոխհրաձգություն է տեղի ունենում, դա այնքան էլ լավ բանի մասին չի խոսում: Կուզենայի, որ այդ փուլն անցած համարենք, որպես սովորական ու բնական երևույթ. վարչապետը նպատակահամար է գտել նշանակել Արթուր Վանեցյանին, նա որոշ ժամանակ լավ աշխատել է, կատարել է պարտականությունները, և հիմա Հայաստանի իշխանությունները մտել են այլ փուլ, ու այդ փուլում այլ մոտեցումներ ունեցող ԱԱԾ պետ է պետք: Լավ կլինի, որ համապատասխան հետևություններ անենք և ԱԱԾ-ի վրա այլևս այդքան ֆունկցիաներ չդնենք, թե չէ հայտնի ֆիլմի նման ցանկացած խնդրով ԱԱԾ-ն էր զբաղվում, ինչն էլ, բնականաբար, պրոբլեմներ էր առաջացնելու՝ թե՛ անհատի դերի առումով, թե՛ հետագայում նրա ամբիցիաների, ինքնագովեստի առումով, նաև արտաքին քաղաքական լծակներ կլինեին, որոնք դուրս կգային այդ անհատի վրա, իսկ որ Ռուսաստանը մշտապես, բոլոր նախագահների ժամանակ ուժայիններին ասել է՝ նախագահից հետո մեր իրավահաջորդը դու ես, և նախկին իշխանությունների ժամանակ եղել են մարդիկ, որ ասել են՝ այո, ու այդպես ծառայել են, դա եղել է, և հիմա էլ պետք չէ բացառել:

– Հիմա կարելի՞ է հետևություն անել՝ ո՞վ հատեց ռուբիկոնը այս փոխհրաձգության մեջ:

– Վարչապետը չի կարող ռուբիկոնը հատել, որովհետև ինքն է նշանակում և ազատում, նա որոշողն է, հավանաբար Վանեցյանն է հատել ռուբիկոնը, և վարչապետը որոշում է կայացրել, որ պետք է ազատի: Այսինքն՝ կա որոշակի ռուբիկոն, որը հատել է ԱԱԾ պետը, ինչը վարչապետի դրած պահանջներին չի համապատասխանել, նա էլ ազատել է:

– Վանեցյանի կոշտ քաղաքական ձևակերպումների պատճառն ի՞նչը կարող էր լինել:

– Երբ որ զրոյական վարկանիշով, ընդհանրապես Հայաստանում չճանաչված, շատ փոքր շրջանակներին ծանոթ մարդուն բերում-դարձնում ես աստված կամ կիսաաստված, որը քաղաքական որևէ գործընթացի մասնակից չլինելով՝ ունենում է բարձր վարկանիշ՝ վարչապետից հետո երկրորդը, և չեմ բացառում, որ խրախուսվում էր և հույսեր էր ներշնչվում նաև դրսից, ու հնարավոր է, որ մարդն արդեն աստղային հիվանդություն է ունենում: Առավել ևս ես չեմ ընդունում, որ մարդն իրեն գովում է՝ ասելով, թե կտեսնեք՝ ինչ պրոֆեսիոնալ եմ եղել, դա ինձ համար ծիծաղելի է: Վանեցյանը քաղաքական դեմք չի եղել, քաղաքական դեմք չի դառնա, եղել է ԱԱԾ պետ, լավ թե վատ՝ գնահատողը վարչապետն է, ու մեզանից յուրաքանչյուրն իր սեփական գնահատականն ունի, բայց նա արդեն անցյալ է, և չեմ կարծում, որ արժի քաղաքական օրակարգի թեմա դարձնել:

– Վարչապետի դժգոհությունը կոռուպցիայի դեմ պայքարից որքանո՞վ է օբյեկտիվ:

– Դա ավելի շատ ժողովրդի դժգոհությունն է: Գիտեք՝ հեղափոխությունից առաջ խոստումներ էին տրվում և ասվում էին թվեր, թե ինչքան է գողացվել երկրից, ինչքան է տարվել, և որ այդ գողացվածն ամբողջությամբ պետք է վերադարձվի, և նաև դա էր պատճառը, որ այդքան մեծ թվով ժողովուրդ դուրս եկավ փողոց և ընդվզեց՝ համարելով, որ իրեն թալանել են: Բնականաբար, հեղափոխությունից հետո հեղափոխությունն իրականացրած մարդիկ պետք է հեղափոխության այդ պահանջը կատարեն. ասել են, որ 50/50 կա, 4 միլիարդ կա և այլն, տարբեր հարթակներից թվեր են հնչել, և ժողովուրդն ասում է՝ ուր են այդ թվերը, դե բերեք, այս առումով, բնականաբար, հանրային պահանջ կա: Անձամբ ես երբեք թվեր չեմ ասել, դրանք չափազանցված եմ համարել և ասել, որ պետք է հիմնավորվեն դատարանում, միայն ասելով չէ, իհարկե տարել են Հայաստանից, բայց կարծում եմ, որ այդ չափերի գումարներ չեն, բայց քիչ էլ չեն մեր երկրի համար: Վարչապետն անում է այն, ինչ խոստացել է, և այդ խոստացածից ժողովուրդը բավարարված չէ, և, որքան հասկացա, վարչապետն ինքն էլ բավարարված չէ, լրացուցիչ պահանջներ է դնում, որ այդ թվերը ետ բերեն, բայց ես դրան նայում եմ արդարության իրականացման, ոչ թե տնտեսության ենթատեքստում: Այստեղ կարևորը ոչ թե փողի չափն է, այլ արդարության հաստատումը, իսկ կառավարության թիվ մեկ խնդիրն է լուրջ տնտեսական ծրագրեր իրացնել, որոնք առաջիկա տարիներին իրական թռիչքի, տնտեսական հեղափոխության հնարավորություն կտան:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում