Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետն անդրադարձավ բոլոր հարցերին, բայց ոչ այն խորությամբ և ոչ այն սկզբունքներով, որոնք ես էի առաջարկել

Անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ելույթ ունեցավ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, այլև մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ հայկական համայնքի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Նաև լուսանկար հրապարակվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը։

Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իր առաջարկած տարբերակին, համաձայն որի՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Նա նշել է, որ ինքն առաջին հայ ղեկավարն է, որը նման դիրքորոշում է հայտնել հակամարտության լուծման մասին և խստորեն քննադատության արժանացել իր երկրում։

Փաշինյանի ընդդիմախոսները նրան քննադատում են ՀՀ-ի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների միջև հավասարության նշան դնելու համար։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտում է, որ վարչապետն ինքն է որոշում, թե ինչ ելույթ պետք է ունենա ՄԱԿ-ի կամ ցանկացած այլ ամբիոնից։

«Կային որոշակի առաջարկներ, որոնք ես ներկայացրել էի, որպեսզի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում անդրադառնա։ Դրանք մասնավորապես վերաբերում էին Արցախի խնդրին և Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերություններին, Հայաստանի և Արցախի անվտանգությանը։ Վարչապետն անդրադարձավ այդ բոլոր հարցերին, բայց ոչ այն խորությամբ և ոչ այն սկզբունքներով, որոնք ես էի առաջարկել։ Դա, իհարկե, վարչապետի որոշելիքն է»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ապա Սուրեն Սարգսյանը նկատում է, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող հանդիպումներ չեն եղել, իսկ հայ-ամերիկյան օրակարգին վերաբերող հարցեր քննարկվել են բացառապես ՄԱԿ-ի շրջանակներում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի միջև։

Հայ համայնքի հետ հանդիպումը, նրան ուղղված վարչապետի ելույթը միջազգայնագետը համարում է տրամաբանական, քանի որ դրանք վերաբերում էին հայրենադարձությանը, Հայաստանում ներդրումներ կատարելուն։

«Կարծում եմ, որ սրանք հիմնական թեզերն են, որոնք կարելի է առանձնացնել Փաշինյանի հետ հանդիպումից։ Պետք է հաշվի առնել, որ այդ ելույթում վարչապետն ավելի շատ պետք է շեշտադրումներ աներ արտաքին քաղաքականությանը, անվտանգության սպառնալիքներին, քան ներքաղաքական հարցերին, քանի որ ունկնդիրն այդտեղ միջազգային հանրությունն է։ Միջազգային հանրությանն ուղղված ուղերձները պետք է լինեն ընկալելի և հետաքրքիր»,- նշեց միջազգայնագետը։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ չկա այնպիսի փոխզիջում, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն Ադրբեջանը չի ընդունում դա։

«Այո՛, Ադրբեջանը չի ընդունում և չի ընդունի։ Ես կարծում եմ, որ չկա Արցախի խնդրի կարգավորման համար այնպիսի լուծում, որն ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, և վերջ, և այդ առումով չկա այնպիսի լուծում, որը կբավարարի երեք ժողովուրդներին»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Հետաքրքրվեցինք, թե այսօր բավարար են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ՆԱՏՕ-ին անդամակցության օրակարգ Հայաստանը չունի, ասեմ ավելին՝ ՆԱՏՕ-ն էլ Հայաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ցանկություն և օրակարգ չունի։ Մեր հարաբերությունները խորացնելիս կարող ենք բացառապես օգտագործել այն գործիքակազմը, որը ՆԱՏՕ-ն ընձեռում է ոչ անդամ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու համար։ Ավելի խոր հարաբերություններ չկան և չեն կարող լինել, նաև հաշվի առնելով, որ Հայաստանը այլ պաշտպանական համակարգի՝ ՀԱՊԿ անդամ է։ Եվ այդ ամենը պետք է դիտարկել հենց այդ սկզբունքների համատեքստում»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ամերիկյան այցից ակնկալվող արդյունքներին, ապա Սարգսյանը կարծում է, որ փոփոխությունների մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում ակտիվանա հայրենադարձությունը, և ներդրումները շատանան Հայաստանում։

Սուրեն Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վարչապետը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների ղեկավարների, այդ թվում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչը նշանակում է ներգրավվում համաշխարհային քաղաքական գործընթացներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում