Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանչեսկո Տոտիին ծննդյան օրվա առթիվ:
«Շնորհավոր տարեդարձդ, լեգենդ։ Լավագույն մաղթանքներս»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:
Ֆրանչեսկո Տոտին «Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպանն էր, թիմի ավագ: Իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել «Ռոմա»-ի գույներին: Նա Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր: