Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լուրջ կորուստ ազգային հավաքականի խոցելի գոտում. Ինչ որոշում կկայացնի Գյուլբուդաղյանցը

Հոկտեմբերի 12-ին և 15-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ըստ էության վճռորոշ հանդիպումներ կանցկացնի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին և Ֆինլանդիային: 6 միավոր վաստակելու դեպքում ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ իրական հնարավորություն կունենանք պատմության ընթացքում առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու:

Կարևորագույն հանդիպումների շեմին, ցավոք, մեր ազգային թիմը բավական լուրջ կորուստ է կրել: Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Աստանայի» դեմ խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը «Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը։ ՀՖՖ-ն կապ էր հաստատել Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հետ, որը մասնավորապես ասել էր. «Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»:

Կամո Հովհաննիսյանը մեր հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է, նա էապես նպաստել է վերջին շրջանում գրանցված դրական արդյունքներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հովհաննիսյանին սովորաբար խաղացնում էր պաշտպանության ձախ եզրում: Ու չնայած Հովհաննիսյանն աջլիկ է, իր համար ոչ այնքան հոգեհարազատ ամպլուայում փայլուն խաղ է ցուցադրում: Հովհաննիսյանին ձախ պաշտպանի գոտում օգտագործելը, կարծում ենք, մեր հավաքականի գլխավոր մարզչի լավագույն տակտիկական լուծումներից էր:

Բացի պաշտպանական գործողություններից, Հովհաննիսյանը վերջին հանդիպումներում գերազանց էր խաղում նաև առջևի գծում: Բարձր արագության շնորհիվ նրա օգտակար գործողության գործակիցը բարձր էր թե՛ առջևում և թե՛ պաշտպանությունում: Ցավալին այն է, որ խաղային այս դիրքում ուղղակի տեսանելի չէ այն ֆուտբոլիստը, որի որակները գոնե մոտ են Հովհաննիսյանի որակներին:

Չնայած տպավորիչ ելույթներին՝ վերջին խաղերում մեր պաշտպանությունում կային խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ: Հովհաննիսյանի վնասվածքով պաշտպանության խնդիրն էլ ավելի խորացավ: Պաշտպանության ձախ գոտում Հայաստանի հավաքականի կազմում բազմիցս խաղացել է «Ալաշկերտի» ներկայացուցիչ Գագիկ Դաղբաշյանը: Վերջինս հարձակողական գործողությունների ժամանակ վատ չէր գործում, սակայն պաշտպանվելիս որոշ դեպքերում սխալներ էր թույլ տվել: Վերջին շրջանում, սակայն, Դաղբաշյանը նույնիսկ տեղ չի գտնում Գյուլբուդաղյանցի ցուցակում:

Ունենք ևս մեկ նոմինալ ձախ պաշտպան, որը կարող է դիտարկվել որպես փոխարինող: Խոսքը «Փյունիկը» ներկայացնող Արմեն Մանուչարյանի մասին է, որը ևս Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումներին չէր հրավիրվել: Բոսնիայի դեմ հանդիպմանը, երբ Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել, նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Արման Հովհաննիսյանը՝ «Գանձասար-Կապանից»: Վերջինս, նորամուտը նշելով ազգային հավաքականում, խաղացել էր 8 րոպե, և նրա խաղի մասին ամբողջական կարծիք կազմելը դժվար է:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ թվարկված բոլոր ֆուտբոլիստները որակներով զիջում են Հովհաննիսյանին, հետևաբար ստեղծված իրավիճակում հավանական է, որ Գյուլբուդաղյանցը, բացի կադրային լուծումներից, գնա նաև տակտիկական նոր լուծման:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը իրավիճակը շտկելու համար հրավիրել է Կոլումբիայում ելույթ ունեցող Ժոաո Մոնրո Արարատին։ Վերջինիս որակներին որոշ չոփով ծանոթ ենք, և այս տարբերակը թերևս ամենա խելամիտը կլինի։

Եթե շարքից դուրս եկած ֆուտբոլիստը լիներ կիսապաշտպանության օղակից, լուծում գտնելն ավելի հեշտ կլիներ: Պաշտպանության և հատկապես եզրային գոտում մեր հավաքականը խոցելի է:

Ամեն դեպքում լիահույս ենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցն այս անգամ ևս կկարողանա լրացնել բացը: Տարբերակների և լուծումների մասին ավելի պատկերավոր հնարավոր կլինի խոսել առաջիկա օրերին, երբ հրապարակվի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում